FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ

article  44

Գործողությունների կատարումը և արգելքների գործադրումը պարտապանի կոնտրագենտների և գրանցող մարմինների միջոցով.
1. Եթե պարտապանն օրենքով կամ կատարման ենթակա ակտով պարտավոր է կատարել որոշակի գործողություններ կամ ձեռնպահ մնալ որոշակի գործողությունների կատարումից, և եթե այդ գործողությունների կատարումը հնարավոր է պարտապանի կոնտրագենտի միջոցով, ապա հարկադիր կատարողն իր որոշմամբ կարող է պարտապանի կոնտրագենտին պարտավորեցնել կատարել որոշակի գործողություններ կամ ձեռնպահ մնալ որոշակի գործողությունների կատարումից։ Սույն մասի հիման վրա պարտապանի կոնտրագենտի վրա չեն կարող դրվել այնպիսի պարտականություններ, որոնք դուրս են վերջինիս և պարտապանի միջև հարաբերությունների կամ պարտապանի կոնտրագենտի հանրային լիազորությունների շրջանակից.
2. Եթե կատարման ենթակա ակտով պարտապանին կամ այլ անձանց (արգելքի հասցեատերերին) արգելված գործողություններն իրենց բովանդակությամբ ենթադրում են արգելքի հասցեատիրոջ իրավունքների գրանցում (հաշվառում), ապա հարկադիր կատարողը գրանցող մարմիններին իր որոշմամբ պարտավորեցնում է ձեռնպահ մնալ համապատասխան իրավունքների գրանցումից (հաշվառումից)։ Եթե այդ որոշման կատարումը ենթադրում է իրավունքների սահմանափակման գրանցում (հաշվառում), ապա հարկադիր կատարողի որոշումը հիմք է նման սահմանափակման գրանցման (հաշվառման) համար։