Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 342 Դիմումին ներկայացվող պահանջները. 1. Ֆինանսական համակարգի հաշտարարի՝ կողմերի համար պարտադիր դարձած որոշումը հարկադիր կատարման ներկայացնելու վերաբերյալ դիմումում պետք է նշվեն՝ 1) դատարանի անվանումը, որտեղ ներկայացվում է դիմումը, 2) կողմերի անունները (անվանումները), բնակության (գտնվելու) վայրի հասցեները, 3) ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման կայացման տարին, ամիսը, ամսաթիվը, վայրը և համարը, 4) ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը կողմերի համար պարտադիր դառնալու ամսաթիվը, 5) ֆինանսական համակարգի հաշտարարի՝ կողմերի համար պարտադիր դարձած որոշումը հարկադիր կատարման ներկայացնելու խնդրանքը. 2. Դիմումին կցվում են՝ 1) ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման օրինակը, 2) օրենքով սահմանված չափով և կարգով պետական տուրքի վճարման փաստը հավաստող փաստաթուղթը, 3) դիմումը և դրան կից փաստաթղթերը մյուս կողմին և ֆինանսական համակարգի հաշտարարին ուղարկելը հավաստող փաստաթուղթը. 3. Դատարանը սույն օրենսգրքի 127-րդ հոդվածով սահմանված կարգով վերադարձնում է ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը հարկադիր կատարման ներկայացնելու վերաբերյալ դիմումը, եթե այն ներկայացվել է սույն օրենսգրքի 341-րդ հոդվածի, ինչպես նաև սույն հոդվածի պահանջների խախտմամբ: |