Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ (ՀԱԿԱԴԵՄՓԻՆԳԱՅԻՆ) ԵՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 23 2) արդյունաբերական հետազոտություն՝ նշանակում է ծրագրավորված որոնում կամ ուսումնասիրություն՝ ուղղված նոր գիտելիքների ձեռքբերմանն այն նպատակով, որ այդ գիտելիքները կարող են օգտակար լինել նոր արտադրատեսակների, արտադրական գործընթացների կամ ծառայությունների ստեղծման համար կամ գոյություն ունեցող արտադրատեսակների, գործընթացների կամ ծառայությունների նշանակալի բարելավման համար. 3) մրցակցային նպատակներով զարգացմանն ուղղված նախնական գործունեություն՝ նշանակում է արդյունաբերական հետազոտությունների արդյունքների կիրառումը նոր, ձևափոխված կամ բարելավված արտադրատեսակների, գործընթացների կամ ծառայությունների ստեղծման ծրագրի, գծագրի կամ նախագծի մեջ՝ նախատեսված վաճառքի կամ օգտագործման համար, ներառյալ՝ առաջին նմուշի ստեղծումը, որը պիտանի չէ առևտրային նպատակներով օգտագործման համար: Այն կարող է ընդգրկել նաև ապրանքների, գործընթացների կամ ծառայությունների այլընտրանքային տարբերակների ընդհանուր ձևակերպումն ու նախագծումը, դրանց նախնական ցուցադրումը կամ իրականի փոքրամասշտաբ փորձնական նախագծերը, եթե այդ նախագծերը չեն կարող օգտագործվել արդյունաբերական կամ առևտրային նպատակներով: Այն չի ներառում գոյություն ունեցող արտադրատեսակի, արտադրական հոսքերի, արտադրական գործընթացների, ծառայությունների և այլ ընթացիկ գործառնությունների սովորական կամ պարբերաբար արվող փոփոխությունները, անգամ եթե դրանք հանգեցնում են բարելավման: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ (ՀԱԿԱԴԵՄՓԻՆԳԱՅԻՆ) ԵՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 23 Գիտահետազոտական գործունեության համար նախատեսված լրավճարները. 1. Կազմակերպությունների, բարձրագույն ուսումնական հաստատությունների կամ գիտահետազոտական հաստատությունների կողմից կազմակերպությունների հետ պայմանագրերի հիման վրա իրականացվող գիտահետազոտական գործունեության համար տրամադրված լրավճարները ոչ փոխհատուցելի են, եթե դրանք կազմում են արդյունաբերական հետազոտությունների ծախսերի ոչ ավելի, քան 75 տոկոսը, կամ մրցակցային նպատակներով զարգացմանն ուղղված նախնական գործունեության ծախսերի ոչ ավելի, քան 50 տոկոսը՝ պայմանով, որ այդ լրավճարները տրամադրվում են բացառապես հետևյալ ծախսերի ծածկման համար. 1) անձնակազմի հետ կապված ծախսեր (բացառապես գիտահետազոտական գործունեության մեջ ընդգրկված հետազոտողներ, տեխնիկական և այլ օժանդակ անձնակազմ). 2) բացառապես գիտահետազոտական գործունեության մեջ մշտապես օգտագործվող գործիքների, սարքավորումների, հողի և շինությունների հետ կապված ծախսեր. 3) բացառապես գիտահետազոտական գործունեության համար մատուցվող խորհրդատվական և համանման ծառայությունների հետ կապված ծախսեր, ներառյալ՝ պատվիրված հետազոտությունների, տեխնիկական գիտելիքների մատուցման, արտոնագրերի և այլնի հետ կապված ծախսեր. 4) ուղղակիորեն գիտահետազոտական գործունեության արդյունքում առաջացող այլ ծախսեր (նյութեր, պիտույքներ և այլն). 2. Սույն հոդվածի առաջին մասը չի տարածվում քաղաքացիական ավիացիայի ոլորտի վրա. 3. Սույն հոդվածի առաջին մասի իմաստով՝ 1) ոչ փոխհատուցելի լրավճարի թույլատրելի չափերը հաստատվում են՝ ելնելով յուրաքանչյուր առանձին ենթածրագրի իրականացման ընթացքում առաջացող, լրավճարման ծրագրով նախատեսված ամբողջ ծախսերից: Եթե ծրագրում համակցված են արդյունաբերական հետազոտությունը և մրցակցային նպատակներով զարգացմանն ուղղված նախնական գործունեությունը, ապա ոչ փոխհատուցելի լրավճարի թույլատրելի չափերը չեն գերազանցում նշված երկու տեսակի գործունեությունների համար սահմանված թույլատրելի չափերի թվաբանական միջինը. ընդ որում, հաշվարկները կատարվում են՝ ելնելով սույն հոդվածի առաջին մասի 1-4-րդ կետերում նշված բոլոր ծախսերից. |