FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿՅԱՆՔԻՆ ԿԱՄ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ

article  24

Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը.
1. Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը (այսուհետ` Խորհուրդ)` Հիմնադրամի կառավարման բարձրագույն մարմինն է.
2. Խորհուրդը կազմված է 7 անդամից: Խորհրդի անդամները նշանակվում (ընտրվում) են հինգ տարի ժամկետով.
3. Խորհրդի անդամների կազմում թափուր տեղ առաջանալու դեպքում նոր անդամը նշանակվում է Խորհրդի` անդամների ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ.
4. Խորհրդի անդամ կարող է նշանակվել կառավարման և ֆինանսների բնագավառներում մասնագիտական աշխատանքի առնվազն հինգ տարվա փորձառություն ունեցող անձը, որը նաև հարգանք է վայելում հասարակության շրջանում և ունի անբասիր համբավ: Խորհրդի անդամներն իրենց գործունեությունն իրականացնելիս պարտավոր են դրսևորել քաղաքական զսպվածություն.
5. Խորհուրդն ունի նախագահ, որին իրենց կազմից ընտրում են Խորհրդի անդամները՝ հինգ տարի ժամկետով.
6. Խորհրդի անդամները Խորհրդի աշխատանքներին մասնակցում են հասարակական հիմունքներով.
7. Խորհրդի բացառիկ իրավասությանն են պատկանում՝
    1) Հիմնադրամի բյուջեի հաստատումը, ինչպես նաև Հիմնադրամի ծախսերի տարեկան թույլատրելի սահմանաչափի սահմանումը.
    2) Հիմնադրամի գործադիր հանձնաժողովի անդամների նշանակումը, հանձնաժողովի ձևավորման, գործունեության և լուծարման կարգերի հաստատումը, իսկ Հիմնադրամի կանոնադրությամբ սահմանված դեպքերում՝ Հիմնադրամի այլ մարմինների ձևավորումը և դրանց լիազորությունների սահմանումը.
    3) Հիմնադրամի տնօրենի նշանակումը.
    4) Հիմնադրամի աուդիտն իրականացնող կազմակերպության ընտրությունը.
    5) Հիմնադրամի կողմից եռամսյակային հաշվետվությունների հրապարակման կարգը, ձևը և հաշվետվությունների հաստատումը.
    6) ընդունում է այն կարգերը և որոշումները, որոնց ընդունումը սույն օրենքով կամ Հիմնադրամի կանոնադրությամբ վերապահված է Խորհրդի իրավասությանը.
    7) շահառուներին հատուցման գումարներ վճարելու կարգի սահմանումը.
    8) Հիմնադրամի գործունեության նկատմամբ կորպորատիվ վերահսկողություն իրականացնելը.
    9) սույն օրենքի 4-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերում նշված որոշումների ընդունումը.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿՅԱՆՔԻՆ ԿԱՄ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ

article  24

10) սույն օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերում նշված` բարձր վարկանիշ ունեցող օտարերկրյա կառավարությունների, կենտրոնական բանկերի և (կամ) բանկերի վարկանիշի նվազագույն շեմի սահմանումը.
8. Խորհրդի այլ իրավասությունները սահմանվում են Հիմնադրամի կանոնադրությամբ: