FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ

article  18

Գրանցող մարմինները և պարտապանի կոնտրագենտները.
1. Սույն օրենքում գրանցող մարմիններ են համարվում գույքի, դրա նկատմամբ իրավունքների և սահմանափակումների, եկամուտների գրանցման, հաշվառման գործառույթներ իրականացնող մարմինները և կազմակերպությունները, բնակչության պետական ռեգիստրը վարող, քաղաքացիական կացության ակտեր գրանցող, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի պետական միասնական գրանցամատյանը վարող մարմինները.
2. Սույն օրենքում պարտապանի կոնտրագենտներ են համարվում պարտապանի գույքը կամ դրա մասին տեղեկություններ տիրապետող, պարտապանին դրամական միջոցներ վճարող կամ նրանից դրամական միջոցներ ստացող, պարտապանին հանրային կամ մասնավոր այլ ծառայություններ մատուցող մարմինները և անձինք, որոնք, սույն հոդվածի 1-ին մասի իմաստով, չեն համարվում գրանցող մարմիններ.
3. Գրանցող մարմինները և պարտապանի կոնտրագենտները հարկադիր կատարողի պահանջով տրամադրում են պարտապանի, նրա գույքի, դրա նկատմամբ սահմանափակումների և ծանրաբեռնվածությունների մասին, դրա նկատմամբ հարկադիր կատարողի հասանելիությունն ապահովող և կատարողական վարույթով պահանջվող այլ տեղեկություններ, հարկադիր կատարողի հանձնարարությամբ գրանցում (հաշվառում) են պարտապանի գույքի վրա դրվող արգելանքները, հարկադիր կատարողին են հանձնում պարտապանի գույքը, պահում և փոխանցում են բռնագանձման ենթակա դրամական միջոցները, կատարում են սույն օրենքով սահմանված այլ պարտականություններ.
4. Գրանցող մարմինները և պարտապանի կոնտրագենտները պարտավոր են գործել բարեխղճորեն և որևէ կերպ չնպաստել պարտապանի կողմից կատարման ենթակա ակտով կամ օրենքով սահմանված պարտականությունների կատարումից խուսափելուն։