FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՐԵՎԱՐՔՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔ

article  42

Ծառայողական քննության արդյունքներով եզրակացություն կազմելը, ծառայողական քննության նյութերին ծանոթացնելը.
1. Ծառայողական քննության արդյունքներն ամփոփվում են եզրակացությամբ, որը բաղկացած է ներածական, նկարագրական, պատճառաբանական և եզրափակիչ մասերից.
2. Ծառայողական քննություն իրականացնող անձը եզրակացությունը կազմելուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, ծառայողական քննության կողմերին տեղեկացնում է ծառայողական քննության նյութերին և եզրակացությանը ծանոթանալու մասին.
3. Ծառայողական քննության կողմերը երկու աշխատանքային օրվա ընթացքում կարող են ծանոթանալ ծառայողական քննության նյութերին և եզրակացությանը, դրանցից դուրս գրել տեղեկություններ և ներկայացնել գրավոր միջնորդություններ.
4. Ծառայողական քննության մասնակիցները (բացառությամբ ծառայողական քննություն նշանակելու իրավասություն ունեցող անձանց) ծառայողական քննության նյութերին և դրա արդյունքներով կազմված եզրակացությանը ծանոթանում են իրավասու ստորաբաժանման վարչական շենքում՝ ծառայողական քննություն կատարած անձի ներկայությամբ.
5. Կարգապահական խախտում կատարելու մեջ կասկածվող այն ոստիկանության ծառայողները, ինչպես նաև ծառայողական քննությանն առնչվող կամ ծառայողական քննությանն աջակցող այն անձինք, որոնք չունեն պետական գաղտնիք պարունակող կամ սահմանափակ տարածման ծառայողական տեղեկություններին առնչվելու համապատասխան թույլտվություն, չեն կարող ծանոթանալ ծառայողական քննության՝ պետական գաղտնիք պարունակող կամ սահմանափակ տարածման ծառայողական տեղեկություն պարունակող նյութերին.
6. Ծառայողական քննություն իրականացնող անձը քննության մնացած ժամկետների սահմաններում քննարկում է միջնորդությունները, դրանց հետ լրիվ կամ մասնակիորեն համաձայն լինելու դեպքում սույն օրենքի պահանջների պահպանմամբ կատարում է անհրաժեշտ գործողություններ և անհրաժեշտության դեպքում փոփոխում եզրակացությունը.
7. Միջնորդությունները մերժելու դեպքում այդ մասին մեկօրյա ժամկետում գրավոր պատճառաբանված պատասխան է տրվում կարգապահական խախտում կատարելու մեջ կասկածվող ծառայողին.
8. Եզրակացությանը ծանոթանալու ժամանակ ծառայողական քննության կողմերը չեն կարող ներկայացնել այնպիսի միջնորդություններ, որոնք կարող էին ներկայացնել մինչև եզրակացությանը ծանոթանալը։