FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ

article  3

Սահմանադրական դատարանի գործունեության ֆինանսական երաշխիքները.
1. Սահմանադրական դատարանի ծախսերը կազմում են պետական բյուջեի ծախսերի մասը և պետք է ապահովեն Սահմանադրական դատարանի բնականոն գործունեությունը.
2. Սահմանադրական դատարանի առաջիկա տարվա բյուջետային ֆինանսավորման հայտի (ծախսերի նախահաշվի նախագծի) կազմման աշխատանքները համակարգում է Սահմանադրական դատարանի նախագահը.
3. Սահմանադրական դատարանի աշխատակազմը «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով յուրաքանչյուր տարի կազմում ու Կառավարություն է ներկայացնում Սահմանադրական դատարանի առաջիկա տարվա բյուջետային ֆինանսավորման հայտը (այսուհետ` բյուջետային հայտ)՝ առաջիկա տարվա պետական բյուջեի նախագծում ներառելու համար.
4. Բյուջետային հայտը Կառավարության կողմից ընդունվելու դեպքում՝ անփոփոխ, իսկ առարկության դեպքում փոփոխված ընդգրկվում է պետական բյուջեի նախագծում: Կառավարությունը բյուջետային հայտը պետական բյուջեի նախագծի հետ ներկայացնում է Ազգային ժողով: Կառավարությունը Ազգային ժողով և Սահմանադրական դատարան է ներկայացնում նաև բյուջետային հայտի նկատմամբ իր փոփոխությունների հիմնավորումը.
5. Սահմանադրական դատարանի բնականոն գործունեության ապահովման համար չկանխատեսված ծախսերի ֆինանսավորման, ինչպես նաև Սահմանադրական դատարանի դատավորներին և Սահմանադրական դատարանի աշխատակազմի աշխատողներին խրախուսելու նպատակով նախատեսվում է Սահմանադրական դատարանի պահուստային ֆոնդ, որը ներկայացվում է բյուջեի առանձին տողով: Պահուստային ֆոնդի մեծությունը հավասար է տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով Սահմանադրական դատարանի համար նախատեսված բյուջեի երկու տոկոսին.
6. Սահմանադրական դատարանի բյուջետային միջոցներն օրենքով սահմանված կարգով տնօրինում է Սահմանադրական դատարանի նախագահը: Անհրաժեշտության դեպքում Սահմանադրական դատարանի նախագահը Կառավարության սահմանած կարգով կարող է կատարել Սահմանադրական դատարանի կողմից իրականացվող յուրաքանչյուր ծրագրի գծով պետական բյուջեի մասին օրենքով սահմանված` հատկացումների ընդհանուր գումարի 15 տոկոս չափաքանակը չգերազանցող ներքին վերաբաշխումներ` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների միջև:
ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ

article  3

7. Սահմանադրական դատարանն օրենքով և իր աշխատակարգով սահմանված կարգով ինքնուրույն է տնօրինում իր միջոցները.
8. Սահմանադրական դատարանի բնականոն գործունեության ապահովման համար պահուստային ֆոնդի միջոցների անբավարարության դեպքում Կառավարությունը Սահմանադրական դատարանի նախագահի դիմումի հիման վրա պակասը լրացնում է Կառավարության պահուստային ֆոնդից: