Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 96 Արտավարութային փաստաթղթերը. 1. Արտավարութային փաստաթուղթ է քրեական վարույթի համար նշանակություն ունեցող փաստերի մասին տվյալներ պարունակող թղթային, մագնիսական, էլեկտրոնային կամ այլ կրիչի վրա բառային, թվային, գծագրական կամ այլ նշանային ձևով արված ցանկացած գրառում, որը ձևավորվել է տվյալ քրեական վարույթի շրջանակներից դուրս. 2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված փաստաթղթերը վարույթն իրականացնող մարմնի կողմից զննվում են, ինչպես նաև համապատասխան որոշմամբ ճանաչվում են արտավարութային փաստաթուղթ և կցվում վարույթի նյութերին. 3. Քրեական վարույթի շրջանակներից դուրս իրականացված օպերատիվ-հետախուզական գործունեության արդյունքով դատարանի թույլտվությամբ ստացված տեսագրությունները, տեսաձայնագրությունները, ձայնագրությունները և այլ օբյեկտիվ փաստաթղթերը կարող են ճանաչվել արտավարութային փաստաթուղթ և կցվել վարույթի նյութերին միայն այն դեպքում, երբ համապատասխան միջոցառումն իրականացվել է ենթադրյալ հանցագործությունը կանխելու, խափանելու կամ ենթադրյալ հանցանք կատարած անձին հանցանքի կատարման պահին կամ դրանից անմիջապես հետո բացահայտելու նպատակով. 4. Քրեական վարույթի շրջանակներից դուրս, այդ թվում՝ վարույթն իրականացնող մարմնի նախաձեռնությամբ կատարված ստուգման կամ վերստուգման արդյունքները կարող են ճանաչվել արտավարութային փաստաթուղթ և կցվել վարույթի նյութերին միայն այն դեպքում, երբ առանց դրանց վարույթի համար նշանակություն ունեցող որևէ հանգամանքի պարզումն օբյեկտիվորեն անհնար է. 5. Եթե սույն հոդվածի 1-ին մասում նշված փաստաթուղթը պարունակում է սույն օրենսգրքի 94-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներ, ապա այն ճանաչվում է իրեղեն ապացույց: |