Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 23 Աուդիտի ենթարկվող անձի իրավունքները և պարտականությունները. 1. Աուդիտի ենթարկվող անձն իրավունք ունի` 1) ինքնուրույն ընտրելու աուդիտորական կազմակերպություն, եթե օրենքով կամ պայմանագրով այլ բան սահմանված չէ. 2) աուդիտորական կազմակերպությունից պահանջելու և ստանալու ներկայացված դիտողությունների և եզրահանգումների հիմնավորումները. 3) աուդիտորական կազմակերպությունից ստանալու աուդիտորական եզրակացությունը՝ աուդիտորական ծառայությունների մատուցման պայմանագրում նշված ժամկետում. 4) աուդիտորական կազմակերպությունից ստանալու աուդիտորական գործունեությունը կարգավորող իրավական ակտերի վերաբերյալ տեղեկատվություն. 5) մասնագիտացված կառույցին և Հանրային վերահսկողության խորհրդին տեղեկացնելու աուդիտորական կազմակերպության կողմից աուդիտորական գործունեությունը կարգավորող իրավական ակտերի պահանջների խախտման մասին. 6) իրականացնելու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ գործողություններ. 2. Աուդիտի ենթարկվող անձը պարտավոր է` 1) օժանդակել աուդիտորական կազմակերպությանը ժամանակին և ամբողջական աուդիտորական ծառայություններ իրականացնելուն, աուդիտորական ծառայություններ իրականացնելու համար տրամադրել անհրաժեշտ փաստաթղթեր, աուդիտորների բանավոր և գրավոր հարցումներին տալ պարզաբանումներ և բացատրություններ՝ աուդիտորներին նախընտրելի եղանակով (բանավոր կամ գրավոր), ինչպես նաև աուդիտորի առաջարկությամբ, իր իրավասության սահմաններում, երրորդ անձանցից պահանջել աուդիտորական ծառայությունների իրականացման համար անհրաժեշտ տեղեկություններ. 2) չձեռնարկել աուդիտորական ծառայությունների իրականացման ընթացքում ուսումնասիրվող հարցերի շրջանակները սահմանափակող որևէ միջոց. 3) ժամանակին վճարել աուդիտորական կազմակերպության ծառայությունների համար՝ աուդիտորական ծառայությունների մատուցման պայմանագրին համապատասխան. 4) կրել օրենքով նախատեսված այլ պարտականություններ: |