Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 485 Ապրանքի որակը. 1. Վաճառողը պարտավոր է գնորդին հանձնել առուվաճառքի պայմանագրին համապատասխանող որակի ապրանք. 2. Առուվաճառքի պայմանագրում ապրանքի որակի մասին պայմանների բացակայության դեպքում վաճառողը պարտավոր է գնորդին հանձնել ապրանք, որը պիտանի է այն նպատակներին, որոնց համար այդ տեսակի ապրանքը սովորաբար օգտագործվում է: Եթե պայմանագիրը կնքելիս գնորդը վաճառողին տեղեկացրել է ապրանքը ձեռք բերելու կոնկրետ նպատակների մասին, վաճառողը պարտավոր է գնորդին հանձնել այդ նպատակներին համապատասխան օգտագործելու համար պիտանի ապրանք. 3. Նմուշով և (կամ) նկարագրով ապրանք վաճառելիս վաճառողը պարտավոր է գնորդին հանձնել նմուշին և (կամ) նկարագրին համապատասխանող ապրանք. 4. Եթե օրենքով սահմանված կարգով նախատեսված են վաճառվող ապրանքի որակին առաջադրվող պարտադիր պահանջներ, ապա ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող վաճառողը պարտավոր է գնորդին հանձնել այդ պարտադիր պահանջներին համապատասխանող ապրանք: Վաճառողի և գնորդի համաձայնությամբ կարող է հանձնվել օրենքով նախատեսված կարգով սահմանված պարտադիր պահանջների համեմատությամբ որակի առավել բարձր պահանջների համապատասխանող ապրանք: |