FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  979

Համալիր թույլտվության պայմանագրի դադարելը.
1. Առանց ժամկետի նշման կնքված համալիր թույլտվության պայմանագրի յուրաքանչյուր կողմը ցանկացած ժամանակ իրավունք ունի հրաժարվել պայմանագրից` մյուս կողմին այդ մասին վեց ամիս առաջ ծանուցելով, եթե ավելի երկար ժամկետ նախատեսված չէ պայմանագրով.
2. Ժամկետի նշումով կնքված համալիր թույլտվության պայմանագրի վաղաժամկետ լուծումը, ինչպես նաև առանց ժամկետի նշման կնքված պայմանագրի լուծումը ենթակա են գրանցման` սույն օրենսգրքի 970-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով.
3. Իրավատիրոջը պատկանող ֆիրմային անվանման նկատմամբ իրավունքը դադարելու դեպքում համալիր թույլտվության պայմանագիրը դադարում է.
4. Համալիր թույլտվության պայմանագիրը դադարում է իրավատիրոջը կամ օգտագործողին սնանկ ճանաչելու դեպքում: