Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԵՐԿԱԿԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ, ՀՀ ՏԱՐԱԾՔՈՎ ԴՐԱՆՑ ՏԱՐԱՆՑԻԿ ՓՈԽԱԴՐՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԵՐԿԱԿԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՏԱՎՈՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 7 Շրջանառության հսկողություն իրականացնող մարմինը. 1. Շրջանառության հսկողության ոլորտում պետական քաղաքականությունն իրականացվում է շրջանառության հսկողության պետական կառավարման լիազոր մարմնի միջոցով (այսուհետ` լիազոր մարմին), որը նշանակվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ. 2. Շրջանառության հսկողության ոլորտում լիազոր մարմինը թույլտվության տրամադրման հարցերը համաձայնեցնում է շահագրգիռ մյուս պետական կառավարման մարմինների հետ` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանված կարգով. 3. Լիազոր մարմնի իրավասություններն են՝ 1) հսկվող ապրանքների արտահանման, հսկվող ոչ նյութական արժեքների փոխանցման թույլտվությունների տրամադրումը կամ մերժումը, թույլտվությունների գործողության կասեցումը և դադարեցումը, թույլտվության իրավունքը հավաստող փաստաթղթի կրկնօրինակների տրամադրումը. 2) հսկվող ապրանքների տարանցիկ փոխադրման վերաբերյալ համապատասխան սուբյեկտի ծանուցումների ընդունումը և օրենքով սահմանված դեպքերում տարանցիկ փոխադրման արգելումը. 3) շրջանառության հսկողության զարգացման և կատարելագործման ուղղությամբ միջոցառումների մշակումը. 5) հսկվող ապրանքների արտահանում, տարանցիկ փոխադրում, հսկվող ոչ նյութական արժեքների փոխանցում իրականացնող սուբյեկտների մոտ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան ստուգումների անցկացումը. 6) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված կարգով ներմուծող երկրում ստուգումների իրականացումը` կապված արտահանվող ապրանքների կամ փոխանցվող ոչ նյութական արժեքների վերջնական օգտագործողի և վերջնական օգտագործման հետ. 7) շրջանառության հսկողության ոլորտում միջազգային համագործակցության հարցերի քննարկմանը մասնակցությունը. 8) շրջանառության հսկողության նպատակների համար, Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն, հսկվող ապրանքների արտահանում և հսկվող ոչ նյութական արժեքների փոխանցում իրականացնող սուբյեկտներից փաստաթղթեր, տեղեկություններ, գրավոր և բանավոր բացատրություններ պահանջելը և ստանալը: |