Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՐՔԵՐԻ ՄԱՍԻՆ article 27 Ոստիկանության զորքերի նյութատեխնիկական և ռազմական ապահովումը. 1. Ոստիկանության զորքերի նյութատեխնիկական և ռազմական մատակարարման կարգը սահմանում է Կառավարությունը՝ ներքին գործերի լիազոր մարմնի ներկայացմամբ. 2. Ռազմական տեխնիկայի նորոգումը կատարվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության բնագավառի կազմակերպություններում և հիմնարկներում, ինչպես նաև գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով. 3. Ոստիկանության զորքերի հրամանատարության, զորամասերի և ստորաբաժանումների տեղաբաշխման նպատակով շենքերի և շինությունների տրամադրման, ինչպես նաև դրանց կոմունալ սպասարկման, նորոգման և նոր շենքերի ու շինությունների կառուցման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողների համապատասխան հարաբերությունները կարգավորող իրավական ակտերով։ |