Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 27 Կերպարվեստի ստեղծագործության նկատմամբ հեղինակային իրավունքը. 1. Կերպարվեստի ստեղծագործության հեղինակն իրավունք ունի ստեղծագործության բնօրինակի կամ օրինակի սեփականատիրոջից պահանջելու վերարտադրման կամ վերամշակման իր իրավունքն իրագործելու հնարավորություն ընձեռել իրեն, եթե դրանով չեն վնասվում սեփականատիրոջ օրինական շահերը: Ընդ որում, սեփականատերը պարտավոր չէ ստեղծագործությունը հասցնել հեղինակի գտնվելու վայրը: Նշված հնարավորությունն ընձեռելիս սեփականատերը կարող է հեղինակից պահանջել ստեղծագործության բնօրինակի կամ օրինակի շուկայական գնի չափով գրավի կամ այլ միջոցի ապահովում: Նշված իրավունքից օգտվելու համար անհրաժեշտ ծախսերը հոգում է հեղինակը, որը պատասխանատվություն է կրում նաև ստեղծագործության բնօրինակին կամ օրինակին պատճառած որևէ վնասի համար. 2. Հեղինակի կողմից կերպարվեստի ստեղծագործության նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումը (հատուցելի կամ անհատույց) այլ անձի համարվում է ստեղծագործության նկատմամբ սեփականության իրավունքի առաջին օտարում. 3. Կերպարվեստի ստեղծագործության հեղինակն օգտվում է իր կողմից օտարված կերպարվեստի ստեղծագործության բնօրինակը սեփականատիրոջ կողմից կամ աճուրդասրահի, պատկերասրահի, գեղարվեստական սրահի, խանութի կամ այլ գործակալի միջոցով վաճառքի մասին տեղեկացվելու և յուրաքանչյուր վերավաճառքի գնի հինգ տոկոսը վաճառողից ստանալու անօտարելի իրավունքից (վերավաճառքից վարձատրություն ստանալու իրավունք)։ Կերպարվեստի ստեղծագործության բնօրինակը վաճառող սեփականատերը պատասխանատու է հեղինակին հասանելիք վարձատրության վճարման համար։ Եթե վաճառքն իրականացվել է նշված կազմակերպությունների կամ որևէ գործակալի միջոցով, ապա այդ սեփականատիրոջ հետ պատասխանատվություն են կրում նաև նշված ֆիզիկական կամ իրավաբանական անձինք։ Վերավաճառքից վարձատրություն ստանալու իրավունքի կիրարկումն իրականացվում է վաճառքի գնի 250.000 դրամից սկսած: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 27 4. Սույն օրենքի իմաստով կերպարվեստի բնօրինակ ստեղծագործություններ են համարվում գրաֆիկական կամ պլաստիկ արվեստի ստեղծագործությունները, ինչպիսիք են նկարները, գծանկարները, գեղանկարները, կոլաժները, փորագրությունները, նկարազարդ գորգերը, քանդակները, լիտոգրաֆիական, կերամիկական, լուսանկարչական, ոսկերչական արվեստի ստեղծագործությունները, պայմանով, որ դրանք պատրաստված են հեղինակի կողմից կամ բնօրինակ համարվող օրինակներ են։ Սույն օրենքի իմաստով բնօրինակ են համարվում այն օրինակները, որոնք պատրաստվել են սահմանափակ քանակով անձամբ հեղինակի կողմից կամ նրա թույլտվությամբ։ Այդպիսի օրինակները պետք է համարակալված, ստորագրված կամ այլ անհրաժեշտ ձևով թույլատրված լինեն հեղինակի կողմից. 5. Սույն հոդվածի երրորդ մասում նշված վարձատրության ստացումն ու հեղինակին կամ նրա իրավահաջորդին վճարումն իրականացվում է հեղինակների գույքային իրավունքները կոլեկտիվ հիմունքներով կառավարող կազմակերպության միջոցով. 6. Կերպարվեստի բնօրինակ ստեղծագործության սեփականատերը, աճուրդասրահը կամ այլ գործակալը վաճառքից հետո` 30 օրվա ընթացքում, գույքային իրավունքները կոլեկտիվ հիմունքներով կառավարող համապատասխան կազմակերպությանը տեղեկություններ է ներկայացնում վաճառված բնօրինակների, վաճառքի գնի և վաճառողի մասին. 7. Վերավաճառքից վարձատրություն ստանալու իրավունքը փոխանցվում է ժառանգաբար և գործում է մինչև ստեղծագործության նկատմամբ գույքային իրավունքների գործողության ժամկետի ավարտը. 8. Սույն հոդվածի երրորդ մասում նշված իրավունքից կարող են օգտվել օտարերկրյա պետությունների քաղաքացիները՝ փոխադարձության սկզբունքով։ |