FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 3

ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

article  11

Ընտրողների ցուցակներին ներկայացվող պահանջները.
1. Ընտրողների ցուցակները կազմվում են ըստ ընտրողների հաշվառման վայրի հասցեների: Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ տեղամասի ընտրողների ցուցակում համարակալման շարունակականությամբ ըստ առանձին բաժինների ներառվում են նաև ըստ գտնվելու վայրի ընտրողների, նախընտրած վայրի մատչելի ընտրական տեղամասում ընդգրկված ընտրողների, հաշվառում չունեցող ընտրողների, ընտրական տեղամասեր գործուղվող ոստիկանության ծառայողների ցուցակները: Համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքի ավագանու ընտրությունների ժամանակ տեղամասի ընտրողների ցուցակում համարակալման շարունակականությամբ ըստ առանձին բաժինների ներառվում են նաև ըստ գտնվելու վայրի ընտրողների և նախընտրած վայրի մատչելի ընտրական տեղամասում ընդգրկված ընտրողների ցուցակը, իսկ մեծամասնական ընտրակարգով անցկացվող համայնքի ղեկավարի ընտրությունների ժամանակ տեղամասի ընտրողների ցուցակում համարակալման շարունակականությամբ առանձին բաժնով ներառվում է նաև ըստ նախընտրած վայրի մատչելի ընտրական տեղամասում ընդգրկված ընտրողների ցուցակը.
2. Տեղամասային կենտրոնում փակցվող ընտրողների ցուցակում նշվում են մարզի (Երևանի) անվանումը, ընտրական տեղամասի հերթական համարը, համայնքի (վարչական շրջանի) անվանումը, իսկ առանձին սյունակներում՝ ընտրողի՝
    1) հերթական համարը տվյալ ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում.
    2) ազգանունը, անունը, հայրանունը (հայրանունը` համապատասխան հաշվառման փաստաթղթերում առկայության դեպքում).
    3) ծննդյան ամսաթիվը.
    4) հաշվառման վայրի հասցեն, Հայաստանի Հանրապետությունում հաշվառում չունեցող ընտրողների դեպքում` քվեարկության օրը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու վայրի հասցեն.
3. Տեղամասային ընտրական հանձնաժողովների կողմից գործածվող ընտրողների ցուցակներում սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում նշված համարակալումը կատարվում է ըստ ընտրական տեղամասերի, ընտրողների ցուցակների յուրաքանչյուր թերթի վրա նշվում է նաև ընտրական տեղամասի համարը: Սույն մասում նշված ընտրողների ցուցակներում նախատեսվում է ևս 4 սյունակ`
    1) ընտրողի անձը հաստատող փաստաթղթի տվյալների համար.
    2) ընտրողի ստորագրության համար.
ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

article  11

7) տվյալ տարածքի ընտրողների համար` նաև թվային շտեմարանում առկա լուսանկարը (եթե ընտրողը ստացել է նույնականացման քարտ կամ կենսաչափական անձնագիր կամ ոչ կենսաչափական անձնագիրը ստացել է 2008 թվականի հունվարի 1-ից հետո).
7. Զորամասում, քրեակատարողական հիմնարկում և ձերբակալված անձանց պահելու վայրում կազմվող ընտրողների ցուցակները կազմում, էջակալում, ցուցակների յուրաքանչյուր էջ ստորագրում և կնքում են համապատասխանաբար զորամասի հրամանատարը, քրեակատարողական հիմնարկի պետը և ձերբակալված անձանց պահելու վայրի ղեկավարը: Սույն մասում նշված ընտրողների ցուցակներն էլեկտրոնային եղանակով չեն կազմվում և չեն ներբեռնվում տեղամասային ընտրական հանձնաժողովներին տրամադրվող տեխնիկական սարքավորման մեջ.
8. Ստացիոնար բուժման մեջ գտնվող ընտրողների լրացուցիչ ցուցակներն էլեկտրոնային եղանակով չեն կազմվում և չեն ներբեռնվում տեղամասային ընտրական հանձնաժողովներին տրամադրվող տեխնիկական սարքավորման մեջ:
ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

article  11

3) ընտրողների գրանցման համար պատասխանատու հանձնաժողովի անդամի անհատական կնիքի համար.
    4) լրացուցիչ նշումների համար: Ընտրողների ցուցակում լրացուցիչ նշումներ կատարվում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած դեպքերում և կարգով.
4. Ընտրողների ցուցակները կազմվում են մատյանի ձևով և էջակալվում մինչև 1100 ընտրողի քանակով, բայց այն հաշվարկով, որ 1100-ից ավելի ընտրող ունեցող ընտրական տեղամասին հատկացվող ընտրողների ցուցակների յուրաքանչյուր մատյան ընդգրկի մոտավորապես հավասար թվով ընտրողների տվյալներ: Ընտրողների ցուցակի յուրաքանչյուր էջում կարող են նշվել առավելագույնը 20 ընտրողի վերաբերյալ տվյալներ.
5. Ընտրողների ցուցակը, սույն օրենսգրքով սահմանված դեպքերում լիազոր մարմնի կողմից կազմվող ընտրողների լրացուցիչ ցուցակը կազմում, էջակալում, ցուցակի յուրաքանչյուր էջ ստորագրում և կնքում է լիազոր մարմինը.
6. Ընտրողների ցուցակները լիազոր մարմնի կողմից կազմվում են նաև էլեկտրոնային եղանակով, հատուկ ծրագրային ապահովմամբ: Էլեկտրոնային ցուցակները Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած ձևաչափով և կարգով նախապես ներբեռնվում են համապատասխան տեղամասային ընտրական հանձնաժողովին տրամադրվող ընտրողների գրանցում իրականացնող տեխնիկական սարքավորման մեջ (այսուհետ՝ տեխնիկական սարքավորում) և պարունակում են`
    1) ընտրողի ազգանունը, անունը, հայրանունը (հայրանունը` համապատասխան հաշվառման փաստաթղթերում առկայության դեպքում).
    2) այն ընտրական տեղամասի համարը, որի ցուցակում է ընդգրկված ընտրողը.
    3) ընտրողի հերթական համարը համապատասխան ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում.
    4) ընտրողի ծննդյան ամսաթիվը.
    5) ընտրողի հաշվառման վայրի հասցեն, Հայաստանի Հանրապետությունում հաշվառում չունեցող ընտրողների դեպքում` քվեարկության օրը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու վայրի հասցեն.
    6) ընտրողի նույնականացման քարտի, կենսաչափական անձնագրի և ոչ կենսաչափական անձնագրի համարը (եթե ընտրողն ունի անձը հաստատող համապատասխան փաստաթղթեր): Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ քաղաքացիություն չունեցող ընտրողի՝ սույն օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասով նշված անձը հաստատող փաստաթղթի համարը.