Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ article 80 Կառավարչի լուծարման ընթացակարգը. 1. Կառավարչի կառավարման մարմինները պարտավոր են լուծարային հանձնաժողով ստեղծվելու պահից եռօրյա ժամկետում լուծարային հանձնաժողովին հանձնել կառավարչի կապարակնիքը, ձևաթղթերը, փաստաթղթերը, նյութական և այլ արժեքներ. 2. Լուծարային հանձնաժողով ստեղծվելու պահից եռօրյա ժամկետում լուծարային հանձնաժողովի նախագահը դիմում է պետական լիազոր մարմնին` լուծարվող կառավարչի ֆիրմային անվանման մեջ ներառելու «լուծարվող ներդրումային ֆոնդի կառավարիչ» բառերը: Պետական լիազոր մարմինը դիմումը ստանալու պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում լուծարվող կառավարչի ֆիրմային անվանման մեջ կատարում է փոփոխություն` ներառելով «լուծարվող ներդրումային ֆոնդի կառավարիչ» բառերը. 3. Լուծարային հանձնաժողովը պարտավոր է սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով լուծարվող կառավարչի ֆիրմային անվանման մեջ փոփոխություն կատարելուց հետո` 15-օրյա ժամկետում, փոխել լուծարվող կառավարչի կապարակնիքը, ձևաթղթերը` ներառելով «լուծարվող ներդրումային ֆոնդի կառավարիչ» բառերը. 4. Լուծարային հանձնաժողովը մինչև պարտատերերի պահանջների բավարարումը սկսելը` 1) հաշվեգրում և գնահատում է լուծարվող կառավարչի ակտիվներն ու պասիվները. 2) ձեռնարկում է կառավարչի բոլոր պարտատերերին հայտնաբերելու և կառավարչի դեբիտորական պարտքերը ստանալու ուղղությամբ անհրաժեշտ միջոցառումներ. 3) միջոցներ է ձեռնարկում լուծարվող կառավարչի ակտիվներն առավել շահավետ իրացնելու համար. 4) միջոցներ է ձեռնարկում լուծարվող կառավարչի նկատմամբ առկա պարտավորությունների կատարման ապահովման ուղղությամբ. 5) որոշում է կառավարչի պարտավորությունների կատարումից հետո մնացած միջոցները մասնակիցների միջև բաշխելու կարգը. 5. Լուծարային հանձնաժողովը պարտատերերի պահանջների ներկայացման ժամկետի ավարտից հետո` 7-օրյա ժամկետում, կազմում, հաստատում և առնվազն 3000 տպաքանակով հանրապետական տարածում ունեցող մամուլում հրապարակում է միջանկյալ լուծարային հաշվեկշիռը, որը պարունակում է տեղեկություններ` 1) լուծարվող կառավարչի գույքի կազմի մասին. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ article 80 2) պարտատերերի ներկայացրած պահանջների ցանկի մասին, այդ թվում` կառավարչի հաշվեկշռում արտացոլված կամ կառավարչին ներկայացված պահանջների ընդհանուր գումարը, յուրաքանչյուր պարտատիրոջը հասանելիք գումարի չափը և սույն օրենքով սահմանված պահանջների բավարարման հերթականությունը, ինչպես նաև իր մերժած պահանջների առանձին ցանկը. 3) պարտատերերի ներկայացրած պահանջների քննարկման արդյունքների մասին. 4) Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ տեղեկություններ. 6. Լուծարային հանձնաժողովը պարտավոր է միջանկյալ լուծարային հաշվեկշիռը հրապարակած թերթի մեկ օրինակը հրապարակման օրը ներկայացնել Կենտրոնական բանկ: Կենտրոնական բանկն իրավունք ունի պարտադրելու լուծարային հանձնաժողովին միջանկյալ լուծարային հաշվեկշիռը հրապարակել առնվազն 3000 տպաքանակով հանրապետական տարածում ունեցող մամուլում. 7. Լուծարային հանձնաժողովը պարտատերերի պահանջները բավարարում է սույն օրենքի 81-րդ հոդվածով սահմանված հերթականությամբ, միջանկյալ լուծարային հաշվեկշռին համապատասխան` սկսած դրա հրապարակման օրվանից: |