Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 20 Քաղաքացիական ծառայողի նկատմամբ կիրառվող խրախուսանքի տեսակները. 1. Երկարամյա ծառայության և (կամ) ծառայողական պարտականությունները և (կամ) հանձնարարականները (առաջադրանքները) բարեխղճորեն կատարելու, ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերում քաղաքացիական ծառայողի նկատմամբ կարող են կիրառվել խրախուսանքի հետևյալ տեսակները. 1) շնորհակալության հայտարարում. 2) դրամական պարգևատրում. 3) հուշանվերով պարգևատրում. 4) պատվոգրով (մեդալով) պարգևատրում. 5) լրացուցիչ վճարովի արձակուրդի տրամադրում. 6) կարգապահական տույժի հանում. 2. Քաղաքացիական ծառայողի նկատմամբ կարող են կիրառվել նաև օրենսդրությամբ սահմանված խրախուսման այլ տեսակներ. 3. Քաղաքացիական ծառայողի նկատմամբ խրախուսանքները կիրառում է նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը. 4. Քաղաքացիական ծառայության ղեկավար պաշտոնների 1-ին, 2-րդ և 3-րդ ենթախմբերի պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողներին, որպես խրախուսանք, Հանրապետության Նախագահը օրենքով սահմանված կարգով կարող է շնորհել բարձրագույն դասային աստիճաններ. 5. Բարձրագույն դասային աստիճաններն են՝ քաղաքացիական ծառայության առաջին դասի պետական խորհրդականի դասային աստիճան, քաղաքացիական ծառայության երկրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան, քաղաքացիական ծառայության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան: Դասային աստիճաններից բարձրը քաղաքացիական ծառայության առաջին դասի պետական խորհրդականի դասային աստիճանն է: |