FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ

article  66

Ներդրումային ծառայությունների մատուցման նկատմամբ պահանջները.
1. Ներդրումային ծառայություններ մատուցող անձը ներդրումային ծառայություններ մատուցելիս պարտավոր է՝
    1) իր հաճախորդից պահանջել ներդրումային գործունեության բնագավառում նրա գիտելիքների և փորձի, ինչպես նաև ներդրումային նպատակների վերաբերյալ տեղեկություններ.
    2) հաճախորդին տրամադրել ակնկալվող գործարքների հետ կապված ռիսկերի վերաբերյալ տեղեկություններ՝ հաշվի առնելով հաճախորդի՝ ներդրումների բնագավառում ունեցած փորձը և գիտելիքները, ինչպես նաև գործարքի առարկա հանդիսացող արժեթղթերի գինը և ծավալը.
    3) հաճախորդին տեղեկացնել ներդրողների պաշտպանության գործող մեխանիզմների մասին.
    4) ցանկացած պահին հաճախորդի պահանջով, սակայն ոչ պակաս, քան եռամսյակը մեկ անգամ, հաճախորդին տրամադրել հաշվետվություն նրա արժեթղթերի փաթեթի արժեքի, կառուցվածքի և դրա կառավարման շրջանակներում հաճախորդի միջոցներով կնքված գործարքների մասին, ինչպես նաև ներդրումային ծառայությունների մատուցման հետ կապված այլ հանգամանքների վերաբերյալ.
2. Կենտրոնական բանկն իր նորմատիվ իրավական ակտերով կարող է սահմանել սույն հոդվածի 1-ին մասով սահմանված հաշվետվությունների և նման այլ փաստաթղթերի ձևի և բովանդակության նկատմամբ մանրամասն պահանջներ.
3. Կենտրոնական բանկն իր նորմատիվ իրավական ակտերով կարող է սահմանել սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջներից բացառություններ՝ սույն օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված ներդրումային ծառայությունները մատուցող անձանց համար: