Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍԵՅՍՄԻԿ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 16 Կազմակերպությունների պարտականությունները սեյսմիկ պաշտպանության համակարգում. 1. Կազմակերպությունները սեյսմիկ անվտանգության ապահովման համակարգում սույն օրենքով և այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով` 1) իրականացնում են իրենց աշխատողների պաշտպանությունը. 2) ապահովում են իրենց կողմից շահագործվող սեյսմիկ պաշտպանության գործունեության օբյեկտների հուսալիությունն ու սեյսմիկ անվտանգությունը. 3) աջակցում են փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների իրականացմանը և օրենսդրությամբ սահմանված կարգով ստեղծում են անհրաժեշտ փրկարարական և վթարավերականգնողական ուժեր` համապատասխան աշխատանքներ կատարելու համար. 4) ապահովում են իրենց կողմից շահագործվող սեյսմիկ պաշտպանության բնագավառի հատուկ, կարևոր նշանակության օբյեկտների հնարավոր վտանգավոր ազդեցության գոտում բնակվող բնակչության անհապաղ ազդարարումը և պաշտպանությունը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: |