FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԽԱՂԱՂ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՆՎՏԱՆԳ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ

article  21

Իոնացնող ճառագայթման աղբյուրների և ռադիոակտիվ թափոնների հաշվառման ու հսկման պետական համակարգը.
1. Անվտանգության կարգավորման ենթակա իոնացնող ճառագայթման աղբյուրները և Հայաստանի Հանրապետությունում առկա կամ առաջացող ռադիոակտիվ թափոնները պետք է պետականորեն գրանցվեն, հաշվառվեն և հսկվեն.
2. Իոնացնող ճառագայթման աղբյուրների և ռադիոակտիվ թափոնների պետական գրանցման համար պատասխանատու են լիցենզավորված այն անձինք, ովքեր տնօրինում են նշված իոնացնող ճառագայթման աղբյուրները, կամ որոնց գործունեության արդյունքում են ստացվել ռադիոակտիվ թափոնները.
3. Անվտանգության կարգավորման ենթակա իոնացնող ճառագայթման աղբյուրների դասակարգումը, ինչպես նաև իոնացնող ճառագայթման աղբյուրների և ռադիոակտիվ թափոնների պետական գրանցման կարգը սահմանում է Կառավարությունը` կարգավորող մարմնի ներկայացմամբ: