Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 57 Նախկինում շնորհված կոչումները. 1. Հարկադիր կատարման ծառայությունում ծառայողներին նախկինում շնորհված կոչումները և դասային աստիճանները, անկախ նրանց զբաղեցրած պաշտոններից, պահպանվում և համապատասխանեցվում են սույն օրենքով սահմանված կոչումներին: Կոչում (դասային աստիճան) չունեցող ծառայողներին սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` վեց ամսվա ընթացքում, ատեստավորման արդյունքում շնորհվում է զբաղեցրած պաշտոնի համար նախատեսված նվազագույն կոչում: Բարձրագույն խմբի պաշտոն զբաղեցնող ծառայողներին նախկինում շնորհված կոչումները և դասային աստիճանները համարվում են համապատասխանեցված և վերահայտարարված սույն օրենքով սահմանված կոչումներին, անկախ տվյալ պաշտոնում նշանակման ժամանակից, եթե նախկինում շնորհված կոչումը կամ դասային աստիճանը ավելի բարձր չէ, քան տվյալ պաշտոնի համար սահմանված առավելագույն կոչումը. 2. Սույն օրենքով սահմանված կարգով կոչումներ շնորհելիս նախկինում շնորհված կոչումով ծառայության ժամկետը հաշվի է առնվում. 3. Հարկադիր կատարման ծառայությունում քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված պաշտոններ զբաղեցնող անձանց, «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան, տրվում են քաղաքացիական ծառայողի համար սահմանված համապատասխան դասային աստիճաններ: |