Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 10
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 12 ՇՄԱԳ-ի և փորձաքննության ենթակա նախատեսվող գործունեությունը. 1. Գնահատման և փորձաքննության ենթակա են սույն հոդվածի 3-րդ և 4-րդ, 6-9-րդ մասերով, ինչպես նաև սույն օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով սահմանված նախատեսվող գործունեության տեսակների ՇՄԱԳ հաշվետվությունները և նախագծային փաստաթղթերը. 2. Գնահատման և փորձաքննության ենթակա նախատեսվող գործունեության տեսակներն ըստ բնագավառների դասակարգվում են երկու կատեգորիայի` Ա, Բ՝ ըստ շրջակա միջավայրի վրա նվազող ազդեցության աստիճանի. 3. Ա կատեգորիան ներառում է՝ 1) էներգետիկայի բնագավառում` ա․ ատոմային էներգիայի անվտանգության տեսակետից կարևոր օբյեկտների հրապարակի ընտրությունը, կառուցումը, շահագործումը և շահագործումից հանումը (ռադիոակտիվ թափոնների թաղման համար նախատեսված գերեզմանոցների դեպքում՝ փակումը), բ․ կայանքներ՝ ճառագայթահար միջուկային վառելիքի վերամշակման համար, գ. կայանքներ՝ միջուկային վառելիքի արտադրության կամ հարստացման համար, դ. կայանքներ՝ ճառագայթահարված միջուկային վառելիքի կամ բարձր ռադիոակտիվություն ունեցող թափոնների վերամշակման համար, ե. կայանքներ՝ ճառագայթահարված միջուկային վառելիքի վերջնական հեռացման համար, զ․ կայանքներ՝ բացառապես ռադիոակտիվ թափոնների վերջնական հեռացման համար, է․ կայանքներ՝ բացառապես ճառագայթահարված միջուկային վառելիքի կամ ռադիոակտիվ թափոնների պահպանման համար (ծրագրավորված ավելի քան 10 տարվա համար) արտադրական օբյեկտի տարածքից դուրս այլ վայրերում, ը. ռադիոակտիվ թափոնների պահեստարաններ և գերեզմանոցներ, թ. ջերմային էլեկտրակայաններ կամ 50 ՄՎտ կամ ավելի ջերմային հզորությամբ այլ այրման համար նախատեսված կայանքներ, ժ. 50 ՄՎտ և ավելի ջերմային հզորությամբ տաք ջրի կամ գոլորշու արտադրության կայանքներ, ժա. 1 ՄՎտ և ավելի էլեկտրական հզորությամբ հիդրոէլեկտրակայաններ, ժբ. գազիֆիկացիայի կամ գազի հեղուկացման կայանքներ, ժգ. կոքսի արտադրության վառարաններ, ժդ. երկրաջերմային ջրերից էներգիայի արտադրություն՝ 8 ՄՎտ և ավելի հզորությամբ. 2) ընդերքօգտագործման բնագավառում` ա. երկրաբանական ուսումնասիրություններ` 1000 գծամետրից ավելի ստորերկրյա լեռնային փորվածքներով կամ 1000 գծամետր խորությունը գերազանցող հորատանցքի հորատման դեպքում, |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 12 բ. մետաղական, այդ թվում՝ ռադիոակտիվ օգտակար հանածոյի արդյունահանում կամ հանքաքարի կամ հանքանյութի վերամշակում կամ արդյունահանման համալիրի (այդ թվում՝ պոչամբարների) կառուցում, գ. ընդերքօգտագործման վտանգավոր թափոնների վերամշակում, դ. նավթամշակման կամ գազամշակման գործարաններ, ե. նավթի կամ գազի արդյունահանում կամ հում նավթի կամ բնական գազի վերամշակում, զ. նավթի կամ գազի կամ արտադրության թափոնների կամ թունավոր կամ ռադիոակտիվ նյութերի պահման համար ստորերկրյա կառույցների ստեղծում, է. ստորերկրյա տրանսպորտային ուղիների կամ կառույցների ստեղծում, ը. մետաղական օգտակար հանածոների հանքարդյունահանման համալիրի վերջնական փակում, թ. ոչ մետաղական օգտակար հանածոների արդյունահանում կամ հանքանյութի վերամշակում՝ օրական 30 խմ և ավելի. 3) քիմիական արդյունաբերության բնագավառում՝ ա. կաուչուկի կամ ռետինատեխնիկական իրերի արտադրություն կամ վերամշակում, բ. նավթի կամ նավթամթերքների արտադրություն կամ վերամշակում, գ. մազութի, գուդրոնի, բիտումի արտադրություն կամ վերամշակում, դ. պայթուցիկների արտադրություն, ե. անօրգանական թթուների կամ ալկալիների կամ անօրգանական այլ նյութերի կամ միացությունների արտադրություն, զ. օրգանական կամ անօրգանական նյութերի կամ դրանց խառնուրդների արտադրություն կամ վերամշակում, է. թունաքիմիկատների կամ ագրոքիմիկատների արտադրություն, ը. կենցաղային քիմիայի (լվացող, մաքրող կամ այլ նյութերի) արտադրություն` ամսական 50 տոննա և ավելի, թ. էթիլ սպիրտի արտադրություն, ժ. քիմիական արտադրության կայանքներ, որտեղ քիմիական կամ կենսաբանական գործընթացներն օգտագործվում են կերերի սպիտակուցային հավելումների, ֆերմենտների և այլ սպիտակուցային նյութերի արտադրության համար, ժա. կայանքներ՝ ածխածնի (բնական կոքսի) կամ էլեկտրագրաֆիտի արտադրության համար՝ այրման կամ գրաֆիտիզացիայի միջոցով, ժբ. գազային կամ նավթային կամ նավթաքիմիական կամ քիմիական նյութերի 5 000 տոննա և ավելի տարողության պահեստներ. 4) դեղագործական արտադրության բնագավառում` ա. քիմիական կամ կենսաբանական պրոցեսների օգտագործմամբ դեղանյութերի արդյունաբերական արտադրություն. 5) մետաղների արտադրության և վերամշակման բնագավառում՝ |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 12 ա. մետաղական հանքանյութերի (ներառյալ սուլֆիդային կամ օքսիդացված հանքանյութերի) թրծում և ագլոմերացիա, բ. հանքանյութից կամ խտանյութից կամ երկրորդային հումքային նյութերից գունավոր, ազնիվ, հազվագյուտ, սև մետաղների կամ դրանց համաձուլվածքների արտադրություն կամ վերամշակում կամ ժամում 2 տոննա մեծությունը գերազանցող քանակով պաշտպանիչ մետաղական ծածկույթների փչում անմշակ պողպատի մատուցմամբ, գ. գունավոր մետաղների մշակում, ներառյալ լեգիրացումը, արտադրատեսակների ռեկուպերացիան (զտում, ձուլածագործական արտադրություն և այլն), դ. վերամշակված թուջի կամ պողպատի արտադրություն (առաջնային կամ երկրորդային ձուլում), ներառյալ անընդհատ հոսքով ձուլումը, որը գերազանցում է ժամում 2.5 տոննա հզորությունը, ե. մետաղների կամ պլաստիկ նյութերի մակերեսային մշակում` էլեկտրոլիտիկ կամ քիմիական պրոցեսների օգտագործմամբ` 30 խմ և ավելի ծավալով ավազաններում․ 6) թափոնների գործածության բնագավառում՝ ա. վտանգավոր թափոնների հավաքում, պահում, օգտահանում, մշակում (բացառությամբ կոշտ կենցաղային, էլեկտրոնային և էլեկտրատեխնիկական սարքավորումների, շինարարական թափոնների տեսակավորման կամ մեխանիկական եղանակով տարանջատման), վերամշակում, վնասազերծում, տեղադրում կամ թաղում, բ. 15 000 և ավելի բնակչության սպասարկման համար կամ օրական 10 տոննա և ավելի աղբ ընդունող աղբավայրերի կառուցում կամ շահագործում կամ կենցաղային թափոնների վերամշակում, գ. ոչ վտանգավոր թափոնների համար նախատեսված փոխանցման կայաններ կամ աղբավայրեր՝ օրական 50 տոննան գերազանցող հզորությամբ, դ. աղբավայր, որտեղ թափվում է օրական ավելի քան 10 տոննա աղբ, կամ ընդհանուր ծավալը գերազանցում է 25 000 տոննան, բացառությամբ ոչ վտանգավոր թափոնների համար նախատեսված աղբավայրի, ե. թափոնների տեղադրման օբյեկտների կառուցում, զ. պլաստիկ նյութերի վերամշակում՝ քիմիական հատկությունների փոփոխմամբ․ 7) շինանյութի արդյունաբերության բնագավառում՝ ա. ցեմենտի կամ կլինկերի կամ կրի կամ գաջի արտադրություն` օրական 100 տոննա և ավելի, բ. հանքանյութի հալեցում` օրական 20 տոննա և ավելի, ներառյալ հանքային մանրաթելի արտադրությունը, |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 12 գ. թրծման միջոցով կերամիկական արտադրատեսակների, այդ թվում` տանիքի կղմինդրի կամ աղյուսի կամ հրակայուն աղյուսի կամ կերամիկական սալիկի կամ քարե կերամիկայի կամ ճենապակե իրերի արտադրություն` օրական 30 տոննա և ավելի, կամ 4 խմ հզորությունը գերազանցող թրծման վառարաններ, որոնց շարման խտությունը գերազանցում է 300 կգ/մ խորանարդ մեծությունը, դ. ապակու կամ ապակաթելի կամ ապակյա իրերի արտադրություն` օրական 20 տոննա և ավելի, ե. 80 տ/ժ և ավելի արտադրողականությամբ ասֆալտի կամ 80 խմ/ժ և ավելի արտադրողականությամբ բետոնի ստացիոնար արտադրություն, զ. ասբեստի կամ ասբեստ պարունակող նյութերի արտադրություն. 8) թեթև արդյունաբերության բնագավառում՝ ա. բնական կաշվի արտադրություն կամ քիմիական վերամշակում` օրական 10 տոննա և ավելի, արհեստական կաշվի (այդ թվում` սինթետիկ) արտադրություն` ամսական 30000 քառ. դեցիմետր և ավելի, բ. կայանքներ՝ մանրաթելի կամ տեքստիլի նախնական վերամշակման (այնպիսի գործողություններ, ինչպիսիք են լվացումը, սպիտակեցումը, մերսերիզացիան) կամ ներկման համար, որտեղ մշակվող նյութերի ծավալը գերազանցում է օրական 10 տոննան, գ. նյութերի, առարկաների կամ արտադրատեսակների մակերեսային մշակում` օրգանական լուծիչների օգտագործմամբ, մասնավորապես կայանքներ՝ հարդարման, տպագրման, ծածկույթի, յուղազրկման, ջրամեկուսացման, ստանդարտացման, ներկման, մաքրման կամ ներծծման համար, որոնց օրական հզորությունը գերազանցում է 150 կգ-ը մեկ ժամում կամ տարեկան՝ 200 տոննան. 9) սանիտարատեխնիկական կառուցվածքների բնագավառում՝ ա. գերեզմանոցներ կամ դիակիզարաններ կամ դիահերձարաններ, պաթոլոգիաանատոմիկներ կամ դիարաններ, բ. կենդանիների դիակիզում կամ թաղում կամ սպանդանոցներ` օրական 20 տոննա և ավելի հզորությամբ. 10) ենթակառուցվածքների բնագավառում՝ ա. օդանավակայաններ՝ 2100 մ թռիչքուղու երկարությամբ և ավելի, բ. էլեկտրահաղորդման գծեր` 15 կմ և ավելի երկարությամբ կամ 220 կՎ և ավելի լարման, |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 12 գ. չորս և ավելի երթևեկելի գոտի ունեցող նոր ճանապարհների կառուցում կամ վերակառուցում կամ երկու կամ պակաս երթևեկելի գոտի ունեցող ճանապարհների ընդլայնում չորս և ավելի երթևեկելի գոտի ստանալու նպատակով, եթե համապատասխան հատվածն ունի 10 կմ և ավելի անընդհատ երկարություն, դ. 500 մետր և ավելի երկարությամբ թունելների կամ մետրոպոլիտենի կամ երկաթուղիների կառուցում կամ 25 տոննա և ավելի բեռնատարողությամբ կամուրջների կառուցում, ե. 300 մմ և ավելի տրամագծով, 20 կմ և ավելի երկարությամբ գազի կամ նավթի կամ քիմիական նյութերի խողովակաշարեր, զ. գերհզոր հաղորդող ռադիոտեխնիկական օբյեկտների տեղակայում: Սույն օրենքի իմաստով՝ գերհզոր հաղորդող ռադիոտեխնիկական օբյեկտներ են համարվում այն օբյեկտները, որոնց տեղադրված ալեհավաքի ուղղորդված գործողության գործակիցը 5-ից ավելի է, կամ առավելագույն հզորությունը գերազանցում է ներքոհիշյալ մակարդակները՝ 900 Վտ՝ 30 կՀց-3 ՄՀց հաճախականության տիրույթում․ 500 Վտ՝ 3-30 ՄՀց հաճախականության տիրույթում․ 25 Վտ՝ 30 ՄՀց-300 ԳՀց հաճախականության տիրույթում․ 11) ջրային տնտեսության բնագավառում՝ ա. ջրամբարներ կամ արհեստական լճեր կամ ջրավազաններ` 3 մլն խմ և ավելի, բ. կենցաղային կեղտաջրերի մաքրման կայաններ` 50 000 և ավելի բնակչի համարժեք հզորությամբ, գ․ արտադրական կեղտաջրերի մաքրման կայաններ, դ. ստորերկրյա ջրերի արդյունահանման կամ ստորգետնյա ջրերի արհեստական համալրման համակարգեր, երբ արդյունահանվող կամ վերհամալրվող ջրի տարեկան ծավալը համարժեք է 5 միլիոն խորանարդ մետրին կամ գերազանցում է դրան, ե․ ստորերկրյա քաղցրահամ ջրերի արդյունահանում՝ ձեռնարկատիրական նպատակներով. 12) քաղաքաշինության բնագավառում՝ ա. հակասողանքային կամ հակասահքային կամ հակասելավային միջոցառումներ` 10 հա և ավելի տարածքների համար. 13) գյուղատնտեսության բնագավառում` ա. կաթի վերամշակման, կաթնամթերքի արտադրության գործարաններ` օրական 200 տոննա և ավելի արտադրական հզորությամբ, բ. ձկնաբուծական տնտեսություններ՝ 400 լիտր/վայրկյան և ավելի ջրառի դեպքում (մեկ տնտեսության համար), գ. թռչնաբուծական տնտեսություններ` 20000 առանձնյակից ավելի, |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 12 դ. խոզաբուծական տնտեսություններ` 1000 գլուխ և ավելի կամ 350 տեղ և ավելի մայր խոզերի համար. 14) փայտի և թղթի արդյունաբերության բնագավառում` ա. թղթի արտադրության համար փայտանյութի, թղթի կամ ստվարաթղթի արտադրություն` օրական 20 տոննա և ավելի ծավալով, բ. փայտանյութից ցելյուլոզի կամ նման մանրաթելային նյութերի արտադրություն․ 15) սննդի արդյունաբերության բնագավառում` ա. համակցված կերերի արտադրություն` օրական 50 տոննա և ավելի, բ. ծխախոտի արտադրություն կամ վերամշակում` օրական 0.5 տոննա և ավելի. 4. Բ կատեգորիան ներառում է՝ 1) էներգետիկայի բնագավառում գործունեության հետևյալ տեսակները կամ արտադրական միավորները կամ դրանց բոլոր կառույցները կամ ենթակառույցները. ա. կենսագազի կամ կենսագազով էներգիայի արտադրություն՝ 1 ՄՎտ և ավելի հզորությամբ, բ. հիդրոէլեկտրակայաններ` մինչև 1 ՄՎտ հզորությամբ, գ. հողմաէլեկտրակայաններ՝ 5 ՄՎտ և ավելի ընդհանուր հզորությամբ, արևային էլեկտրակայաններ՝ 3 հա և ավելի տարածք զբաղեցնող կամ լողացող արևային կայանքներ, դ. երկրաջերմային ջրերից էներգիայի արտադրություն՝ մինչև 8 ՄՎտ հզորությամբ, ե. 1 ՄՎտ-ից մինչև 50 ՄՎտ ջերմային հզորությամբ այրման համար նախատեսված կայանքներ, բացառությամբ ջերմային էլեկտրակայանների, զ. 1 ՄՎտ-ից մինչև 50 ՄՎտ ջերմային հզորությամբ տաք ջրի կամ գոլորշու արտադրության կայանքներ․ 2) ընդերքօգտագործման բնագավառում՝ ա. երկրաբանական ուսումնասիրություններ, բ. ոչ մետաղական օգտակար հանածոների հանքերի վերջնական փակում, գ. ընդերքօգտագործման ոչ վտանգավոր թափոնների վերամշակում, դ. հանքային ջրերի հանքավայրերի վերջնական փակում, ե․ հանքային ջրերի հանքավայրերի շահագործում՝ ձեռնարկատիրական նպատակով, զ․ ոչ մետաղական օգտակար հանածոյի վերամշակում՝ օրական 8-ից մինչև 30 խմ․ 3) ջրային տնտեսության կամ հողերի մելիորացիայի բնագավառում՝ ա. ջրամբարներ կամ արհեստական լճեր կամ ջրավազաններ` 500 000-ից մինչև 3 մլն խմ, |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 12 բ. ջրային ավազանների միջև ջրի հոսքի տեղափոխման աշխատանքներ, երբ այդպիսի տեղափոխումն ուղղված է ջրի հնարավոր պակասը կանխելուն, և տեղափոխվող ջրի տարեկան ծավալը գերազանցում է 100 մլն խմ-ն, բացառությամբ «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքով հաստատված ծրագրի 6.1-ին կետով նախատեսված դեպքերի, կամ գետերի ավազանների միջև ջրային ռեսուրսների տեղափոխման հետ կապված բոլոր այլ տեսակի աշխատանքներ, երբ ջրի վերցման միջին բազմամյա հոսքը գերազանցում է տարեկան 2 000 միլիոն խմ-ն, երբ տեղափոխվող ջրի ծավալը գերազանցում է այդ հոսքի 5%-ը։ Այս երկու դեպքերում էլ բացառվում է խմելու ջրի հոսքի տեղափոխումը, գ. կենցաղային կեղտաջրերի մաքրման կայաններ` 3 000-ից մինչև 50 000 բնակչի համարժեք հզորությամբ, դ. ենթակառուցվածքների կառուցում` վարարումներից, ճահճացումից պաշտպանելու նպատակով, ե. աղակալված հողերի աղազերծում քիմիական լուծույթներով, զ. չորացնող կամ կոլեկտորադրենաժային համակարգեր` 5 կմ և ավելի երկարությամբ․ 4) գյուղատնտեսության բնագավառում՝ ա. ձկնաբուծական տնտեսություններ` տարեկան 100 տոննա և ավելի արտադրողականությամբ, եթե տնտեսության ջրօգտագործումը չի գերազանցում 400 լիտր/վայրկյանը, բ․ ոչխարաբուծական տնտեսություններ` 500 գլուխ և ավելի, գ. անասնաբուծական (խոշոր եղջերավոր) տնտեսություններ՝ 1000 գլուխ և ավելի․ 5) անտառային տնտեսության բնագավառում` ա. անտառահատում՝ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողերում, բացառությամբ անտառկառավարման կամ բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման պլաններով նախատեսված անտառահատումների, բ. անտառապատում, բացառությամբ անտառային հողերի․ 6) ենթակառուցվածքների բնագավառում՝ ա․ էլեկտրահաղորդման գծերի կառուցում` 5 կմ-ից մինչև 15 կմ երկարությամբ կամ 110 կՎ-ից մինչև 500 կՎ լարման՝ 500 մ-ից ավելի երկարությամբ, բ. բենզալցակայաններ կամ հեղուկ վառելիքի լցակայան, գազալցակայաններ` 5 խմ և ավելի տարողությամբ կամ ավտոգազալիցքավորման ճնշակայաններ, գ. ավտոմայրուղիների և արագընթաց ճանապարհների կառուցում՝ 1 կմ-ից ավելի անընդհատ երկարությամբ, |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 12 դ. 300 մմ և ավելի տրամագծով և 1 կմ և ավելի երկարությամբ ջրամատակարարման և ջրահեռացման համակարգեր կամ մայր ջրանցքներ, ե․ 300 մմ և ավելի տրամագծով և 20 կմ և ավելի երկարությամբ խողովակաշարեր` օպտիկամանրաթելային մալուխների համար․ 7) սննդի արդյունաբերության բնագավառում՝ ա. սննդամթերք ստանալու համար կենդանական հումքի (բացի կաթից) մշակում և վերամշակում՝ արտադրական հզորությունն օրական 75 տոննան գերազանցելու դեպքում, բ. սննդամթերք ստանալու համար բուսական հումքի մշակում և վերամշակում՝ արտադրական հզորությունն օրական 300 տոննան (եռամսյակային միջին ցուցանիշը) գերազանցելու դեպքում, գ. շաքարի կամ շաքարավազի արտադրություն՝ օրական 10 տոննա և ավելի, դ. գարեջրի արտադրություն` օրական 1000 դեկալիտր և ավելի, ե. կաթի վերամշակման և կաթնամթերքի արտադրություն՝ օրական 100-ից մինչև 200 տոննա արտադրական հզորությամբ, զ. կենդանական կամ բուսական յուղերի ու ճարպի արտադրություն` օրական 5 տոննա և ավելի, է․ ձկնամթերքի արտադրություն կամ վերամշակում, որոնց պատրաստի արտադրանք արտադրելու հզորությունը գերազանցում է օրական 30 տոննան. 8) քաղաքաշինության բնագավառում՝ ա․ քաղաքաշինական գործունեության օբյեկտների կառուցում՝ 1500 քմ և ավելի վերգետնյա ամենամեծ կառուցապատման մակերեսով կամ 2000 քմ և ավելի ստորգետնյա ամենամեծ կառուցապատման մակերեսով, բ․ քաղաքաշինական գործունեության օբյեկտների կառուցում՝ 15000 քմ և ավելի ընդհանուր կառուցապատման մակերեսով, ներառյալ բոլոր հարկերի, այդ թվում՝ ստորգետնյա հարկերի մակերեսները, բարեկարգման անջրանցիկ տարածքի մակերեսները, գ․ բարեկարգում՝ 1000 քմ և ավելի անջրանցիկ մակերեսի դեպքում. 9) ռեկրեացիայի և զբոսաշրջության բնագավառներում՝ ա. դահուկուղիներ, ճոպանուղիներ, զիփլայն (ճախրուղի) և հարակից ենթակառուցվածքներ. 10) շինանյութի արդյունաբերության բնագավառում՝ ա. 30-ից մինչև 80 տ/ժ արտադրողականությամբ ասֆալտի կամ 30-ից մինչև 80 խմ/ժ արտադրողականությամբ բետոնի ստացիոնար արտադրություն, բ. ցեմենտի կամ կրի կամ գաջի արտադրություն` օրական մինչև 100 տոննա․ 11) թափոնների գործածության բնագավառում՝ |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 12 ա. մինչև 15 000 բնակչության սպասարկման համար կամ օրական մինչև 10 տոննա աղբ ընդունող աղբավայրերի կառուցում կամ շահագործում, որոնց ընդհանուր ծավալը չի գերազանցում 25000 տոննան, բ. կոշտ կենցաղային, էլեկտրոնային և էլեկտրատեխնիկական սարքավորումների, շինարարական թափոնների տեսակավորման հետ կապված տնտեսական գործունեություն, գ. ոչ վտանգավոր թափոնների օգտահանում, մշակում, վերամշակում, այրում՝ օրական 1 տոննան գերազանցող քանակությամբ. 5. Փորձաքննության (այդ թվում՝ անդրսահմանային) ենթակա չեն պետական անվտանգության ապահովման և արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման համար անհետաձգելի համարվող, սույն հոդվածով նախատեսված գործունեության տեսակները կամ սույն օրենքի 18-րդ հոդվածով նախատեսված նախագծային փոփոխությունները. 6. Փորձաքննության ենթակա են նաև սույն հոդվածի 3-րդ և 4-րդ մասերում չթվարկված՝ Կառավարության հաստատած գործունեության տեսակները, որոնք իրականացվելու են բնության հատուկ պահպանվող տարածքներում կամ անտառային հողերում կամ բնակավայրերի կանաչ գոտիներում կամ պատմամշակութային հուշարձանների սահմաններում կամ բնապահպանական հողերում, և որոնք ներառված չեն պետական փորձաքննական դրական եզրակացություն ստացած հիմնադրույթային փաստաթղթերում: Այս դեպքում փորձաքննությունն իրականացվում է Բ կատեգորիայի ընթացակարգով. 7. Նախաձեռնողի նախաձեռնությամբ փորձաքննության ենթակա են սույն հոդվածով չսահմանված բոլոր նախատեսվող գործունեությունները: Այս դեպքում փորձաքննությունն իրականացվում է Բ կատեգորիայի ընթացակարգով. 8. Սույն օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով նախատեսված դեպքում գնահատման և փորձաքննության ենթակա են սույն հոդվածում թվարկված նախատեսվող գործունեության տեսակների ընդլայնումը կամ վերակառուցումը կամ տեխնիկական կամ տեխնոլոգիական վերազինումը կամ վերապրոֆիլավորումը կամ կոնսերվացումը կամ տեղափոխումը կամ դադարումը կամ փակումը կամ քանդումը կամ նախագծային փոփոխությունը։ |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 12 9. ՇՄԱԳ-ի և փորձաքննության ենթակա են նաև սույն հոդվածում թվարկված նախատեսվող գործունեության տեսակների սահմանաչափերը չգերազանցող գործունեության ընդլայնումը կամ վերակառուցումը կամ տեխնիկական կամ տեխնոլոգիական վերազինումը կամ վերապրոֆիլավորումը, որի արդյունքով գործունեության սահմանաչափերը համընկնելու են սույն հոդվածով սահմանված նախատեսվող գործունեության տեսակների սահմանաչափերին կամ գերազանցելու են դրանց: |