Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ article 7 Միասնական էլեկտրոնային գրանցամատյանում առկա տեղեկատվության գաղտնիությունը. 1. Միասնական էլեկտրոնային գրանցամատյանում առկա տեղեկատվությունը, ներառյալ՝ քաղաքացիական կացության ակտային գրանցումների թղթային արխիվում պահվող տեղեկությունները հրապարակման ենթակա չեն. 2. Միասնական էլեկտրոնային գրանցամատյանից վկայականները, տեղեկանքները կամ այլ տեղեկատվությունը տրամադրվում են սույն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով. 3. Քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման վերաբերյալ տեղեկությունները տրամադրվում են Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրի ձևավորման և վարման նպատակներով համապատասխան լիազոր մարմիններին, դատարանին (դատավորին), դատախազությանը, նախաքննության մարմիններին՝ նախաձեռնված քրեական վարույթների կամ հարուցված քաղաքացիական գործերի կապակցությամբ և օրենքով նախատեսված իրավասու այլ մարմինների կամ անձանց պահանջով. 4. Սույն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով միասնական էլեկտրոնային գրանցամատյանի տեղեկությունները հասանելի են նաև վիճակագրական կոմիտեին, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության էլեկտրոնային հյուպատոսական համակարգին, սոցիալական ապահովության ծառայությանը, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը և այլ իրավասու մարմինների և իրավաբանական անձանց՝ էլեկտրոնային տեղեկատվական համակարգերի համակցման միջոցով. 5. Միասնական էլեկտրոնային գրանցամատյանի տեղեկությունները կարող են փոխանցվել Հայաստանի Հանրապետության տարածքում գործող վարկային բյուրո: Տրամադրվող տեղեկությունների ցանկը, դրանց դիմաց վճարը և տրամադրման կարգը սահմանում է Կառավարությունը: |