Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՐԴԿԱՆՑ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՆՈՒՅՆԱՑՄԱՆ ԵՎ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 23 Աջակցության դադարեցումը. 1. Զոհերի և հատուկ կատեգորիայի զոհերի աջակցությունը դադարեցվում է այդ աջակցության տրամադրումն իրականացնող իրավասու մարմնի հիմնավոր միջնորդության հիման վրա՝ նույնացման հանձնաժողովի կայացրած որոշմամբ հետևյալ դեպքերում. 1) ավարտվել է աջակցության գործընթացը. 2) զոհը կամ հատուկ կատեգորիայի զոհի օրինական ներկայացուցիչը կայացրել է ինքնուրույն և կշռադատված որոշում՝ հրաժարվելու աջակցության հնարավորությունից. 3) վերացել են աջակցության տրամադրման հիմքերը. 4) առաջացել են անհաղթահարելի խոչընդոտներ՝ աջակցությունը զոհին կամ հատուկ կատեգորիայի զոհին հասանելի դարձնելու համար. 2. Աջակցության գործընթացը համարվում է ավարտված, եթե սպառվել են զոհի համար սույն օրենքի 22-րդ հոդվածով նախատեսված աջակցության միջոցառումները: Նշված հանգամանքից շուտ աջակցության գործընթացը կարող է համարվել ավարտված, եթե աջակցությունն իրականացնող իրավասու մարմինը համարում է, որ զոհը լիարժեք վերականգնվել է, և զոհի համար ստեղծվել են հասարակությանը սոցիալական վերաինտեգրման համար անհրաժեշտ պայմաններ: Տվյալ դեպքում, անբավարար հիմքերի պարագայում, հանձնաժողովը կարող է իր որոշմամբ մերժել իրավասու մարմնի միջնորդությունը և երկարաձգել աջակցությունը մինչև անհրաժեշտ ամբողջական փաթեթի տրամադրումը. 3. Սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված դեպքերում աջակցությունը կարող է դադարեցվել նաև իրավասու որևէ մարմնի միջնորդության հիման վրա, եթե առկա են հիմնավոր ապացույցներ, որ նույնացման համար հիմք հանդիսացած տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, և զոհ կամ հատուկ կատեգորիայի զոհ ճանաչված անձն իրականում չի ենթարկվել թրաֆիքինգի կամ շահագործման: |