Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 96.4 Ընկերության արժեթղթերից անվանատիրոջ միջոցով եկամուտներ վճարելը. 1. Եթե ընկերության բաժնետիրոջ (բաժնետերերի) անունից հանդես է գալիս օտարերկրյա անվանատերը, ապա այդ բաժնետիրոջը (բաժնետերերին) ընկերության կողմից վճարման ենթակա գումարները ընկերությունը՝ բաժնետիրոջը (բաժնետերերին) փոխանցելու նպատակով, վճարում է տվյալ բաժնետիրոջը (բաժնետերերին) ներկայացնող օտարերկրյա անվանատիրոջ նշած բանկային հաշվին` իրականացնելով հարկային գործակալի պարտականությունները. 2. Օտարերկրյա անվանատերը պարտավոր է ընկերության կողմից ստացված՝ սույն հոդվածի 1-ին մասում նշված գումարները փոխանցել բաժնետիրոջը՝ այդ օտարերկրյա անվանատիրոջ և բաժնետիրոջ միջև կնքված պայմանագրով սահմանված կարգով: |