FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲՈՒՍԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՄԱՍԻՆ

article  5

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. Բուսական աշխարհի պահպանության, պաշտպանության, օգտագործման և վերարտադրության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասություններն են`
    ա) բուսական աշխարհի պահպանության, պաշտպանության, օգտագործման և վերարտադրության պետական քաղաքականության իրականացում.
    բ) բուսական պաշարների պահպանության, պաշտպանության, օգտագործման և վերարտադրության բնագավառում պետական ծրագրերի (այսուհետ՝ պետական ծրագրեր) հաստատում.
    գ) բուսական աշխարհի օբյեկտների պահպանության և օգտագործման կարգի սահմանում.
    դ) բուսական պաշարների օգտագործման ենթակա օբյեկտների ցանկի, վճարի չափի և գանձման կարգի հաստատում.
    ե) բուսական աշխարհի մոնիտորինգի կազմակերպման և իրականացման կարգի սահմանում.
    զ) բուսական աշխարհի կադաստրի վարման կարգի սահմանում. զ.1) բուսական աշխարհի պետական կադաստրի տվյալների տրամադրման կարգի սահմանում.
    է) բույսերի Կարմիր գրքի և դրա մեջ գրանցված բույսերի ցանկի հաստատում.
    ը) միջազգային համագործակցության իրականացում.
    թ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ իրավասություններ.
    ժ) բնակավայրերի կանաչ գոտիների չափերին և տեսակային կազմին ներկայացվող պահանջների սահմանում: Պետական ծրագրերն իրականացվում են տարեկան ծրագրերի միջոցով: Կառավարությունը տարեկան ծրագիրն Ազգային ժողով է ներկայացնում պետական բյուջեի նախագծի կազմում, որի ֆինանսավորման գումարն արտացոլվում է պետական բյուջեի ծախսերում: