FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  153

Հարկային գործակալին եկամտային հարկը հաշվարկելու և պահելու պարտավորությունից ազատելու դեպքերը.
1. Հարկային գործակալն ազատվում է, Օրենսգրքի 152-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, ֆիզիկական անձանց եկամուտների մասով եկամտային հարկը հաշվարկելու և պահելու պարտավորությունից, եթե՝
    1) Հայաստանի Հանրապետության անունից կնքված և վավերացված պայմանագրերի դրույթների համաձայն՝ եկամուտ վճարողն ազատված է հարկային գործակալի պարտավորությունից.
    2) ֆիզիկական անձանց վճարվող եկամուտները վերաբերում են մրցույթներում ստացվող իրային մրցանակներին.
    3) ֆիզիկական անձանց վճարվում են Օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով սահմանված դեպքերում կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում շենքի, բնակարանի, առանձնատան կամ այլ շինության (այդ թվում` անավարտ (կիսակառույց) ձևով մասնակցության (բաժնետոմսի, բաժնեմասի, փայաբաժնի) կամ ներդրում վկայող այլ արժեթղթերի օտարումից ստացվող եկամուտներ: 4)