FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ

article  45.1

Ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների ու զենքի կիրառման հիմքերը, պայմանները և սահմանները.
1. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողին թույլատրվում է կրել և պահել զենք ու հատուկ միջոցներ: Նա իրավունք ունի սույն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով ֆիզիկական ուժ, այդ թվում` ձեռնամարտի հնարքներ, ինչպես նաև զենք ու հատուկ միջոցներ կիրառելու, եթե այլ միջոցներով հնարավոր չէ ապահովել օրենքով սահմանված պարտականությունների կատարումը.
2. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողը պարտավոր է անցնել հատուկ պատրաստություն, որի շրջանակում սովորում է բանակցություններ վարելու և համոզելու հմտություններ` ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և զենքի կիրառումը սահմանափակելու նպատակով, ինչպես նաև պարբերաբար անցնել ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և զենքի կիրառման անհրաժեշտություն առաջացնող իրադրություններում գործելու ունակությունը որոշող ստուգումներ: Համապատասխան պատրաստականություն անցնելուց հետո հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողն իրավունք ունի պահելու և կրելու զենք ու հատուկ միջոցներ.
3. Ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և զենք կիրառելու նպատակահարմարությունը դիտարկելիս, ինչպես նաև տեսակի ընտրությունը կատարելիս հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողը պարտավոր է գործել ստեղծված իրավիճակին, դիմադրության կամ իրավախախտման վտանգավորության բնույթին և աստիճանին համաչափ՝ հաշվի առնելով իրավախախտի անձը.
4. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողը ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և զենք կիրառելուց առաջ պարտավոր է նախազգուշացնել դրանք կիրառելու մասին` բավարար ժամանակ տրամադրելով օրինական պահանջները կատարելու և ենթադրյալ հանցագործությունը դադարեցնելու համար, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանց կիրառման հապաղումն անմիջական սպառնալիք է ստեղծում քաղաքացիների կամ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի կյանքի ու առողջության համար կամ կարող է առաջացնել այլ ծանր հետևանքներ, կամ երբ ստեղծված իրավիճակում այդպիսի նախազգուշացումն անհնար է.
5. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողը պարտավոր է նաև`
    1) ձգտել, որ ենթադրյալ հանցանք կատարած անձին պատճառվող վնասը հասցվի նվազագույնի.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ

article  45.1

2) ցուցաբերել կամ ապահովել մարմնական վնասվածքներ ստացած անձանց առաջին օգնություն, մահվան դեպքերում՝ պարտադիր, իսկ մարմնական վնասվածքների դեպքերում՝ ըստ անհրաժեշտության անհապաղ հրավիրել շտապ բժշկական օգնության բրիգադ.
    3) ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ, զենք կիրառելու հետևանքով մարմնական վնասվածքների կամ մահվան բոլոր դեպքերի, ինչպես նաև հատուկ միջոցներ (բացառությամբ ձեռնաշղթաների) և զենք կիրառելու յուրաքանչյուր դեպքի մասին անհապաղ զեկուցել վերադասության կարգով.
6. Օրենքով չնախատեսված դեպքերում հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի կողմից ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և զենքի կիրառումը կամ սահմանազանցումով դրանց կիրառումն առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով.
7. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողն իր կողմից զենքի կիրառման յուրաքանչյուր դեպքի, ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ, զենք կիրառելու հետևանքով մարմնական վնասվածքների կամ մահվան բոլոր դեպքերի մասին անհապաղ վերադասության կարգով տեղեկացնում է հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին, իսկ վերջինս էլ ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ, զենք կիրառելու հետևանքով մարմնական վնասվածքների կամ մահվան բոլոր դեպքերի մասին անհապաղ տեղեկացնում է գլխավոր դատախազին.
8. Սույն հոդվածի 5-րդ մասի 3-րդ կետով և 7-րդ մասով նախատեսված դեպքերում տեղեկացումը կատարվում է գրավոր` նշելով ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների, զենքի կիրառման անհրաժեշտությունը փաստող հանգամանքները և իրավական հիմքերը, այն անձանց շրջանակը, որոնց նկատմամբ կիրառվել են դրանք, կիրառված հատուկ միջոցների, զենքի և ռազմամթերքի տեսակը և քանակը, մարմնական վնասվածքներ ստացած անձանց առաջին օգնությանն ուղղված միջոցառումները, մարմնական վնասվածքներ ստացած անձանց կամ մահացածներին տեղափոխելու վայրերը: