Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 416 Մաքսային պահեստները և դրանց տեսակները. 1. Մաքսային պահեստ են համարվում հատուկ սահմանված և հարմարություններով ապահովված կառույցները, շինությունները (շինությունների մասերը) և (կամ) բաց հրապարակները, որոնք նախատեսված են «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների պահպանման համար: Եթե դա սահմանված է անդամ պետությունների օրենսդրությամբ, մաքսային պահեստում թույլատրվում է «արտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպված՝ Միության ապրանքների կամ այլ ապրանքների պահպանումը՝ այդ օրենսդրությամբ սահմանվող դեպքերում և կարգով. 2. Մաքսային պահեստը համարվում է ստեղծված մաքսային պահեստների տիրապետողների ռեեստրում անդամ պետության անձին ընդգրկելու օրվան հաջորդող օրվանից. 3. Մաքսային պահեստի գործունեությունը դադարեցվում է մաքսային պահեստների տիրապետողների ռեեստրից մաքսային պահեստի տիրապետողին հանելու օրվան հաջորդող օրվանից. 4. Մաքսային պահեստները կարող են լինել բաց կամ փակ տիպի: Մաքսային պահեստները համարվում են բաց տիպի պահեստներ, եթե դրանք հասանելի են ցանկացած տեսակի ապրանքների պահպանման և ապրանքների նկատմամբ լիազորություններ ունեցող բոլոր անձանց կողմից օգտագործման համար: Մաքսային պահեստները համարվում են փակ տիպի պահեստներ, եթե դրանք նախատեսված են այդ մաքսային պահեստի տիրապետողի ապրանքների պահպանման համար: Անդամ պետությունների օրենսդրությամբ կարող են սահմանվել ապրանքների առանձին կատեգորիաներ, որոնք կարող են պահպանվել փակ տիպի մաքսային պահեստներում. 5. Որպես մաքսային պահեստ օգտագործվելու համար նախատեսված կամ օգտագործվող կառույցների, շինությունների (շինությունների մասերի) և (կամ) բաց հրապարակների տեղակայման, հարմարություններով ապահովման և սարքավորման պահանջները, ինչպես նաև դրանց ստեղծման և գործունեության կարգը սահմանվում են անդամ պետությունների օրենսդրությամբ: |