Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 37 Մաքսատուրք, հարկեր, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքեր վճարողները. 1. Մաքսատուրք, հարկեր, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքեր վճարողներ են համարվում հայտարարատուն կամ այն անձինք, որոնք, Միության մաքսային օրենսգրքի, Հայաստանի Հանրապետության օրենքների, Միության անդամ պետությունների միջազգային պայմանագրերի և սույն օրենքի համաձայն, կրում են մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի վճարման պարտավորություն. 2. Մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի վճարման գծով պարտավորությունը կատարում են Միության մաքսային օրենսգրքի 55-րդ հոդվածի 1-ին և 73-րդ հոդվածի 1-ին կետերով սահմանված անձինք կամ նրանց լիազորած անձինք. 3. Կազմակերպության լուծարման, անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարեցման, կազմակերպության վերակազմակերպման դեպքերում սնանկության գործընթացում, դատական ակտերի հարկադիր կատարման ժամանակ մաքսատուրքերի, մաքսային մարմիններին վճարվող ավելացված արժեքի հարկի, ակցիզային հարկի, մաքսային մարմիններին վճարման ենթակա այլ հարկերի և վճարների վճարման գծով պարտավորությունները կարող են կատարել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ անձինք: |