FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ

article  31

Ուսանողական ինքնակառավարման մարմինները.
1. Ուսանողների նախաձեռնությամբ ՄՈՒՀ-ում կարող են ստեղծվել ուսանողական տարբեր կառույցներ և միավորումներ՝ ուսանողական ինքնակառավարման մարմիններ, որոնց ստեղծման և գործունեության կարգը սահմանում է ՄՈՒՀ-ի խորհուրդը.
2. ՄՈՒՀ-ի ուսանողական ինքնակառավարման մարմինները ձևավորվում և գործում են սույն օրենքով, տվյալ ՄՈՒՀ-ի կանոնադրությամբ.
3. Ուսանողական ինքնակառավարման մարմինները ՄՈՒՀ-ում և դրա համապատասխան կառուցվածքային միավորներում գործում են որպես ուսանողական ներկայացուցչական մարմիններ.
4. ՄՈՒՀ-ի ուսանողական ինքնակառավարման մարմիններն իրենց գործունեությունն իրականացնելիս առաջնորդվում են հետևյալ սկզբունքներով.
    1) միանալու ազատությունն ու կամավորությունը.
    2) համապատասխան մարմնի աշխատանքներին ուսանողների հավասար մասնակցության հնարավորության ապահովումը.
    3) գործունեության թափանցիկությունն ու հրապարակայնությունը.
    4) գործելու կոլեգիալությունը, անձնական պատասխանատվությունը և հաշվետվողականությունը.
    5) բազմակարծության և բազմազանության ապահովումը.
    6) քաղաքական կուսակցությունների և կրոնական կազմակերպությունների ազդեցությունից անկախությունը.
5. ՄՈՒՀ-ի ուսանողական ինքնակառավարման մարմինները՝
    1) աջակցում են ուսանողության նախաձեռնություններին, մասնակցում դրանց իրականացմանը.
    2) կազմակերպում են ուսանողական քննարկումներ և այլ մասնագիտական միջոցառումներ.
    3) աջակցում են աշխատանքի վրա հիմնված ուսուցման կազմակերպման արդյունավետության բարձրացմանը, սոցիալական գործընկերության ծրագրերում ուսանողների ընդգրկվածությանը.
    4) աջակցում են կրթության և ուսումնառության արդյունավետության բարձրացմանն ուղղված ծրագրերի իրականացմանը.
    5) աջակցում են ուսանողների հետազոտական աշխատանքների իրականացմանը և դրանց արդյունքների հրապարակմանը.
    6) խթանում են ուսանողների կամավորական աշխատանքների իրականացումը և աջակցում դրանց.
    7) համագործակցում են համապատասխան միջազգային կազմակերպությունների հետ, անդամակցում համանման կառույցներին.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ

article  31

8) ՄՈՒՀ-ի խորհրդի սահմանած կարգի համաձայն՝ մասնակցում են ֆոնդհայթայթման միջոցառումներին, որոնցից գոյացած միջոցները կարող են ուղղվել բացառապես իրենց գործունեության նպատակների իրականացմանը.
6. Ուսանողական ինքնակառավարման մարմիններին հատկացվող ընդհանուր ֆինանսավորման չափը, գույքի և այլ ռեսուրսների (այդ թվում՝ հավելյալ) տրամադրման դեպքերը, նվազագույն չափը, դրանց օգտագործման պայմանները և հաշվետվողականության կարգը սահմանում է ՄՈՒՀ-ի խորհուրդը: