FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

article  118

Ազգային ժողովի նիստում պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկումը.
1. Ազգային ժողովի նիստում պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկման ընթացքում մինչև երեսնական րոպե տևողությամբ հիմնական զեկուցմամբ կարող են հանդես գալ Կառավարության մինչև երեք ներկայացուցիչ, իսկ նույն տևողությամբ հարակից զեկուցումներով՝
    1) Կենտրոնական բանկի նախագահը՝ ներկայացնելով հաշվետվության վերաբերյալ Կենտրոնական բանկի եզրակացությունը.
    2) Հաշվեքննիչ պալատի նախագահը` ներկայացնելով պետական բյուջեի կատարման վերաբերյալ Հաշվեքննիչ պալատի եզրակացությունը.
    3) գլխադասային հանձնաժողովի ներկայացուցիչը՝ ներկայացնելով հաշվետվությունը և դրա ընդունման կամ մերժման վերաբերյալ հանձնաժողովի եզրակացությունը.
    4) իրավասու մշտական հանձնաժողովի ներկայացուցիչը՝ ներկայացնելով պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունում պետական գաղտնիք պարունակող ծախսերի օրինականության և հիմնավորվածության մասին հանձնաժողովի եզրակացությունը.
    5) հաշվետվության վերաբերյալ եզրակացություն ներկայացրած մյուս մշտական հանձնաժողովների մեկական ներկայացուցիչները՝ ներկայացնելով համապատասխան հանձնաժողովի եզրակացությունը.
2. Մինչև խմբակցությունների ելույթները վարչապետի ներկայացմամբ Կառավարության անդամներին և մարզպետներին տրվում է յոթ արտահերթ ելույթի իրավունք.
3. Մտքերի փոխանակության ավարտից հետո մինչև 30 րոպե տևողությամբ եզրափակիչ ելույթով հանդես է գալիս վարչապետը կամ պետական ֆինանսների կառավարման բնագավառում Կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի ղեկավարը, որից հետո քվեարկության է դրվում պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը.
4. Որոշման ընդունման դեպքում հաշվետվությունը համարվում է հաստատված, իսկ չընդունման դեպքում՝ մերժված: