Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ (ՀԱԿԱԴԵՄՓԻՆԳԱՅԻՆ) ԵՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 24 Անբարենպաստ տարածաշրջաններին տրամադրվող լրավճարները. 1. Արտահանող երկրի անբարենպաստ տարածաշրջաններին ընդհանուր տարածաշրջանային զարգացման շրջանակներում տրամադրվող լրավճարները ոչ փոխհատուցելի են, եթե դրանք սույն օրենքի 21-րդ հոդվածի իմաստով հատուկ չեն տվյալ տարածաշրջանում, 1) անբարենպաստ տարածաշրջանն իրենից ներկայացնում է հստակորեն սահմանազատված աշխարհագրական շրջան՝ հատկորոշելի տնտեսական և վարչական ինքնությամբ. 2) տարածաշրջանը համարվում է անբարենպաստ՝ չեզոք և անաչառ չափանիշների հիման վրա, որոնք ցույց են տալիս, որ տվյալ տարածաշրջանում առկա բարդություններն արդյունք են ոչ ժամանակավոր հանգամանքների: Այդ չափանիշները պետք է հստակորեն հատկորոշված լինեն օրենսդրական ակտերով այնպես, որ հնարավոր լինի դրանց ստուգումը. 3) սույն մասի 2-րդ կետում նշված չափանիշներն ընդգրկում են տվյալ տարածաշրջանի տնտեսական զարգացման ցուցանիշը, որը հիմնվում է, մասնավորապես, հետևյալ գործոններից գոնե մեկի վրա՝ հաշված երեք տարի ժամանակահատվածի համար՝ - մեկ շնչին ընկնող եկամուտը կամ մեկ ընտանիքին ընկնող եկամուտը կամ մեկ շնչին ընկնող համախառն ներքին արդյունքը, որը չպետք է գերազանցի արտահանող երկրի նույնպիսի ընդհանուր ցուցանիշների միջին մակարդակի 85 տոկոսը. - գործազրկության մակարդակը, որը պետք է կազմի արտահանող երկրի ընդհանուր գործազրկության միջին մակարդակի առնվազն 110 տոկոսը. 2. Սույն հոդվածի առաջին մասի իմաստով՝ 1) ընդհանուր տարածաշրջանային զարգացման շրջանակում՝ նշանակում է, որ տարածաշրջանային լրավճարման ծրագրերը տարածաշրջանային զարգացման միասնական ներքին քաղաքականության բաղադրիչ մաս են, և տարածաշրջանային զարգացման լրավճարները չեն տրամադրվում աշխարհագրորեն առանձնացված կետերում, որոնք, ըստ էության, ազդեցություն չունեն տվյալ տարածաշրջանի զարգացման վրա. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ (ՀԱԿԱԴԵՄՓԻՆԳԱՅԻՆ) ԵՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 24 2) չեզոք և անաչառ չափանիշներ՝ այն չափանիշներն են, որոնցով որոշակի տարածաշրջանների համար սահմանվող նախապատվություններն անհրաժեշտ են միասնական տարածաշրջանային զարգացման քաղաքականության շրջանակներում տարածաշրջանային անհավասարության վերացման կամ կրճատման համար: Այս առումով տարածաշրջանային լրավճարային ծրագրերն ընդգրկում են լրավճարի չափի վերին սահման՝ յուրաքանչյուր առանձին լրավճարվող ենթածրագրի համար: Լրավճարի չափի վերին սահմանները տարբերակվում են ըստ ընտրված տարածաշրջանների զարգացման մակարդակների և պետք է արտահայտվեն ներդրումային ծախսերի կամ աշխատատեղերի ստեղծման համար անհրաժեշտ ծախսերի իմաստով: Վերին սահմանով սահմանափակված լրավճարի բաշխումը պետք է լինի բավականաչափ ընդարձակ ու համամասն՝ խուսափելու հատկորոշված կազմակերպությունների կողմից լրավճարի գերակշիռ օգտագործումից կամ դրանց անհամամասնորեն մեծ չափով լրավճարներ տրամադրելուց: |