FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  357

Թարգմանչի ներգրավումը.
1. Հարկային հսկողության գործընթացին մասնակցելու նպատակով հարկային մարմինը կարող է ներգրավել թարգմանչի.
2. Թարգմանիչ է հանդիսանում հարկային հսկողության իրականացման գործընթացում շահագրգռվածություն չունեցող այն անձը, որը տիրապետում է թարգմանության համար անհրաժեշտ լեզվին.
3. Թարգմանիչը նախազգուշացվում է իր պարտականությունների և կեղծ թարգմանության համար պատասխանատվության մասին, որի մասին նշվում է հարկային մարմնի սահմանած ձևով արձանագրությունում, և որը հաստատվում է թարգմանչի ստորագրությամբ.
4. Թարգմանչի ներգրավման և վարձատրության կարգը սահմանում է Կառավարությունը: