Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ article 12 Քաղաքացիական կացության ակտերի գրանցման համար պետական տուրքի դրույքաչափերը. Քաղաքացիական կացության ակտերի գրանցման համար պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով` 1. ազգանվան, անվան և հայրանվան փոխման համար, ներառյալ` վկայական տալը բազային տուրքի հիսնապատիկի չափով 2.1. օտարերկրյա քաղաքացիների, այդ թվում՝ ամուսնացողներից մեկի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու դեպքում ամուսնության գրանցման համար, ներառյալ վկայական տալու համար բազային տուրքի հարյուրապատիկի չափով 3. ամուսնալուծության գրանցման համար, ներառյալ` վկայական տալը բազային տուրքի տասնապատիկի չափով 4. քաղաքացիական կացության ակտերի գրանցման ուղղման և լրացման համար բազային տուրքի հնգապատիկի չափով 4.1. քաղաքացիական կացության ակտերի գրանցումների փոփոխության համար բազային տուրքի երեսնապատիկի չափով 5. քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին վկայականների կրկնօրինակը տալու բազային տուրքի յոթնապատիկի չափով 6. հայրություն (մայրություն) ճանաչելու համար բազային տուրքի տասնապատիկի չափով 6.1. Օտարերկրյա քաղաքացիների համար հայրություն (մայրություն) ճանաչելու համար բազային տուրքի երեսնապատիկի չափով 8. քաղաքացիական կացության ակտերի գրանցումները վերականգնելու համար, ներառյալ` վկայականներ տալը բազային տուրքի հնգապատիկի չափով 12. Հայաստանի Հանրապետությունում ամուսնության բացակայության մասին տեղեկանք տալու համար բազային տուրքի տասնապատիկի չափով 14. օտարերկրյա քաղաքացիների կողմից երեխայի որդեգրման մասին ակտային գրանցման համար բազային տուրքի երեքհարյուրապատիկի չափով 15. քաղաքացիական կացության ակտային գրանցման առկայության վերաբերյալ տեղեկանքի համար բազային տուրքի հնգապատիկի չափով |