Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՆՇՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 9 Երաշխավորված ավանդական արտադրանքի իրավական պահպանությունը. 1. Որպես երաշխավորված ավանդական արտադրանք` կարող է պահպանվել այն արտադրանքը, որը բավարարում է հետևյալ պայմաններից մեկը՝ 1) ստացվում է ավանդական սկզբնական հումքից. 2) բնութագրվում է ավանդական բաղադրությամբ. 3) բնութագրվում է արտադրության և (կամ) վերամշակման եղանակով, որը համապատասխանում է արտադրության և (կամ) վերամշակման ավանդական եղանակին. 2. Բնութագիրը կամ բնութագրերի համախմբությունը, որը պայմանավորում է արտադրանքի յուրահատկությունը, պետք է կապված լինի այդ արտադրանքին բնորոշ ֆիզիկաքիմիական, մանրէաբանական կամ օրգանոլեպտիկ (զգայորոշման) հատկությունների հետ, արտադրության եղանակի կամ առանձնահատուկ պայմանների հետ։ Արտադրանքի արտաքին տեսքը չի համարվում դրա յուրահատկության բնութագիր. 3. Երաշխավորված ավանդական արտադրանքը կարող է գրանցվել, եթե նրա անվանումն ըստ էության յուրահատուկ է կամ արտահայտում է արտադրանքի յուրահատկությունը. 4. Յուրահատուկ անվանումը պետք է լինի ավանդական և համապատասխանի կայացած սովորույթներին. 5. Երաշխավորված ավանդական արտադրանքի անվանումը կարող է պարունակել աշխարհագրական վայրի անվանում, եթե այն չի վնասում պահպանվող աշխարհագրական նշման կամ պահպանվող ծագման տեղանվան օգտագործման իրավունքին. 6. Երաշխավորված ավանդական արտադրանքի անվանումը չպետք է վնասի ապրանքային նշանի իրավունքին կամ մտավոր սեփականության այլ իրավունքներին. 7. Բույսի տեսակի և կենդանու ցեղատեսակի անվանումը կարող է օգտագործվել ավանդական երաշխավորված արտադրանքի անվանման մեջ, եթե սպառողը մոլորության մեջ չի ընկնի արտադրանքի բնույթի հարցում: |