FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  15

Գործատուների միության իրավունքները.
1. Գործատուների միությունն իրավունք ունի`
    1) աշխատանքային և դրա հետ առնչվող սոցիալ-տնտեսական հարաբերությունների վերաբերյալ հարցերում գործատուների միության անդամների հետ ձևավորելու համաձայնեցված դիրքորոշում և պաշտպանելու այդ դիրքորոշումը արհեստակցական միությունների ու պետական մարմինների հետ փոխհարաբերություններում.
    2) աշխատանքային և դրա հետ առնչվող սոցիալ-տնտեսական հարաբերությունների վերաբերյալ հարցերում իր դիրքորոշումները համաձայնեցնելու գործատուների այլ միությունների հետ.
    3) պաշտպանելու իր անդամների իրավունքները և օրինական շահերը արհեստակցական միությունների և պետական մարմինների հետ փոխհարաբերություններում.
    4) հանդես գալու կոլեկտիվ պայմանագրերի նախապատրաստման, կնքման և փոփոխման վերաբերյալ կոլեկտիվ բանակցություններ վարելու նախաձեռնությամբ.
    5) իր ներկայացուցիչներին լիազորելու`
    ա. վարելու կոլեկտիվ բանակցություններ` կոլեկտիվ պայմանագրերի նախագծերի նախապատրաստման, կնքման և փոփոխման վերաբերյալ,
    բ. մասնակցելու աշխատանքային հարաբերությունների կարգավորման համապատասխան հանձնաժողովների, հաշտեցնող հանձնաժողովների կոլեկտիվ աշխատանքային վեճերը կարգավորող հանձնաժողովների կազմմանը և գործունեությանը.
    6) անցկացնելու խորհրդակցություններ (բանակցություններ) արհեստակցական միությունների և պետական մարմինների հետ` սոցիալ-տնտեսական քաղաքականությանն առնչվող հիմնական ուղղությունների վերաբերյալ.
    7) արհեստակցական միություններից և պետական մարմիններից ստանալու աշխատանքային հարցերի վերաբերյալ տեղեկատվություն, որն անհրաժեշտ է կոլեկտիվ պայմանագրերը նախապատրաստելու, կնքելու, փոփոխելու և դրանք վերահսկելու հետ կապված` կոլեկտիվ բանակցություններ վարելու համար.
    8) մասնակցելու գործատուների իրավունքներն ու օրինական շահերը շոշափող աշխատանքային և դրանց հետ առնչվող սոցիալ-տնտեսական հարաբերությունները կարգավորող օրենքների ու իրավական այլ ակտերի մշակմանը և քննարկմանը.
    9) ստեղծելու տնտեսական ընկերություններ կամ լինելու դրանց մասնակից:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  15

2. Գործատուների միությունը գործատուների միության անդամի իրավունքը և շահերը պաշտպանելու նպատակով իրավասու է միջնորդագրերով դիմելու պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, այլ անձանց, օրենքով սահմանված կարգով բողոքարկելու նրանց գործողությունները (անգործությունը).
3. Գործատուների միությունն իրավունք ունի օրենքով սահմանված կարգով ներկայացնելու և պաշտպանելու իր ու իր անդամների իրավունքներն ու օրինական շահերն այլ կազմակերպություններում, դատարանում, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում.
4. Գործատուների միությունը կարող է առաջարկություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանը և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներին` գործատուների իրավունքների պաշտպանությանն ուղղված իրավական նորմատիվ ակտեր ընդունելու, այդ ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ.
5. Գործատուների միությունը կարող է ունենալ նաև այլ` Հայաստանի Հանրապետության օրենքներով, իրավական այլ ակտերով և իրենց կանոնադրությամբ նախատեսված իրավունքներ: