Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 66 Ջրերի որակի ստանդարտները. Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմինը համապատասխան շահագրգիռ պետական կառավարման մարմինների հետ համատեղ մշակում է ջրերի որակի ստանդարտների նախագծերը: Ջրերի որակի ստանդարտները ներառվում են ջրի ազգային ծրագրում և պետք է համապատասխանեն սահմանված դասակարգման համակարգին: Ջրերի որակի ստանդարտները կարող են տատանվել՝ կախված տեղանքի առանձնահատկություններից: Օրենսդրությամբ սահմանված կարգով դրանք կարող են սահմանվել յուրաքանչյուր ջրավազանային կառավարման տարածքի համար: Կարող են սահմանվել նաև ջրի օգտագործման վրա հիմնված ստանդարտներ, ներառյալ՝ գյուղատնտեսական, արդյունաբերական և կենցաղային: Ջրերի ստանդարտները պետք է արտացոլեն ջրային ռեսուրսների դեգրադացումը, հյուծումը, աղտոտումը կանխելու, ինչպես նաև բնապահպանական նվազագույն հոսքերը որոշելու պայմանները: Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմինը տարեկան առնվազն երկու անգամ վերահսկման միջոցով ապահովում է ջրերի փաստացի որակական չափանիշների համապատասխանությունն օգտագործման համար սահմանված ստանդարտներին: Ջրերի ստանդարտներն ուղենիշ են ծառայում բոլոր հավանական աղտոտող նյութերի ընդունելի սահմանների վերաբերյալ և պարունակում են ցուցանիշներ՝ ըստ տարիների դրանք նվազեցնելու ուղղությամբ: Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմինը տարին առնվազն երկու անգամ իրականացնում է ստանդարտների մանրակրկիտ ստուգում (վերանայում), ներառյալ՝ սոցիալական և բնապահպանական ազդեցությունները, առաջարկում է դրանցում փոփոխություններ և այդ տեղեկատվությունը ներկայացնում է կառավարություն՝ որպես Ջրի ազգային ծրագրի մաս: Ջրերի ստանդարտների գրանցման կարգը սահմանվում է օրենքով: |