FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  97

Ապացույցների թույլատրելիությունը և դրանց օգտագործման սահմանափակումները.
1. Վարույթի ընթացքում ձեռք բերված ապացույցները, ներառյալ վարույթի մասնավոր մասնակիցների ներկայացրած ապացույցները համարվում են թույլատրելի, քանի դեռ պատշաճ իրավական ընթացակարգով հակառակը չի հաստատվել.
2. Օրենքի էական խախտմամբ ստացված տվյալները, ինչպես նաև դրանց հիման վրա կատարված վարութային գործողությունների արդյունքով ձեռք բերված տվյալները ճանաչվում են անթույլատրելի և չեն կարող օգտագործվել որպես ապացույց.
3. Օրենքի էական խախտմամբ ստացված են համարվում այն տվյալները, որոնք ձեռք են բերվել`
    1) տվյալ քրեական վարույթն իրականացնելու, համապատասխան ապացուցողական կամ վարութային այլ գործողություն կատարելու իրավասություն չունեցող անձի կողմից.
    2) բացարկման ենթակա անձի էական մասնակցությամբ, եթե նա իմացել է կամ ողջամտորեն պետք է իմանար վարույթին իր մասնակցությունը բացառող հանգամանքների առկայության մասին.
    3) սույն օրենսգրքով նախատեսված ընթացակարգի խախտմամբ, եթե հնարավոր չէ դրա հետևանքը վերացնել այլ ապացուցողական գործողության պատշաճ կատարմամբ.
    4) քննչական գործողության կատարման ընթացքում մեղադրյալի կարգավիճակ չունեցող անձից, որի նկատմամբ փաստացի իրականացվել է քրեական հետապնդում` առանց այդ մասին նրան պատշաճ ծանուցելու.
    5) անհայտ աղբյուրից.
    6) արդի գիտությանը հակասող մեթոդների կիրառմամբ.
4. Ապացույցներ ձեռք բերելիս էական են նաև այն խախտումները, որոնք դրսևորվել են մարդու և քաղաքացու սահմանադրական իրավունքների և ազատությունների ոտնահարմամբ կամ քրեական վարույթի սկզբունքների խախտմամբ.
5. Օրենքով սահմանված կարգով ձեռք բերված տվյալները չեն կարող որպես ապացույց օգտագործվել, եթե՝
    1) առկա է դրանք փոխարինած լինելու կամ դրանց հատկանիշները փոփոխած լինելու ողջամիտ կասկած.
    2) դրանք ստացվել են այն անձից, որը հոգեկան, մտավոր կամ ֆիզիկական առողջության խնդիր ունենալու պատճառով ունակ չէ ճիշտ ընկալելու, հիշելու և վերարտադրելու վարույթով պարզաբանման ենթակա հանգամանքները.
6. Պաշտպանի բացակայությամբ մեղադրյալի տված ցուցմունքները չեն կարող օգտագործվել որպես ապացույց, եթե մեղադրյալը դատարանում հրաժարվել է դրանցից:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  97

7. Օրենքով սահմանված պահանջների խախտմամբ կատարված գաղտնի քննչական գործողության արդյունքով ձեռք բերված տեղեկություններն ապացուցման գործընթացում չեն կարող օգտագործվել.
8. Օրենքով սահմանված պահանջների խախտմամբ իրականացված օպերատիվ-հետախուզական գործունեության արդյունքները չեն կարող ապացուցողական գործողության կատարման հիմք լինել.
9. Այն տվյալները, որոնք ստացվել են վարույթի հանրային մասնակցի թույլ տված` օրենքի պահանջների խախտմամբ, կարող են մեղադրյալի, նրա պաշտպանի կամ օրինական ներկայացուցչի միջնորդությամբ օգտագործվել որպես ապացույց, եթե այդ խախտմամբ չեն ոտնահարվել այլ անձի իրավաչափ շահերը: Այդպիսի ապացույցը կարող է օգտագործվել միայն ի շահ տվյալ մեղադրյալի.
10. Սույն օրենսգրքի 96-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված արտավարութային փաստաթղթերը չեն կարող օգտագործվել ոչ մեծ կամ միջին ծանրության հանցանքով մեղադրանքը հիմնավորելու համար: Այդ արտավարութային փաստաթղթերը կարող են օգտագործվել միայն այն դեպքում, երբ դրանք ստացվել են քրեական վարույթ նախաձեռնելուց առավելագույնը չորս ամիս առաջ` ծանր հանցագործության մեղադրանքը հիմնավորելու համար, կամ ութ ամիս առաջ` առանձնապես ծանր հանցագործության մեղադրանքը հիմնավորելու համար: Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 133-154-րդ հոդվածներով, 155-րդ հոդվածով, 308-րդ հոդվածով, 418-421-րդ հոդվածներով, 423-425-րդ հոդվածներով, 441-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 450-րդ հոդվածով նախատեսված հանցանքներով արտավարութային փաստաթղթերի օգտագործման ժամկետային սահմանափակում չի կիրառվում.
11. Ապացույցների անթույլատրելիությունը, ինչպես նաև սույն հոդվածի 9-րդ մասով նախատեսված դեպքում օրենքի խախտմամբ ձեռք բերված տվյալների օգտագործման հնարավորությունը որոշմամբ հաստատում է վարույթն իրականացնող մարմինը՝ վարույթի շահագրգիռ մասնակցի միջնորդությամբ կամ սեփական նախաձեռնությամբ.
12. Անթույլատրելի ճանաչված ապացույցները պահվում են վարույթի նյութերում: