FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  319

Հետազոտման ենթակա ապացույցների ծավալի հարցի քննարկումը.
1. Նախնական դատալսումների ընթացքում կողմերը դատարանի պահանջով ներկայացնում են հիմնական դատալսումներում հետազոտման ենթակա ապացույցների շրջանակի վերաբերյալ իրենց առաջարկները: Կողմերից յուրաքանչյուրը պարտավոր է հիմնավորել, թե իր առաջարկած` հետազոտման ենթակա յուրաքանչյուր ապացույց վերդիկտ կայացնելու համար նշանակություն ունեցող ինչ փաստական հանգամանք է հաստատում կամ հերքում.
2. Որևէ ապացույց հետազոտելու վերաբերյալ կողմի առաջարկը մերժելու դեպքում դատարանը կայացնում է որոշում.
3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված բոլոր առաջարկները քննարկելուց և լուծելուց հետո դատարանը կայացնում է ապացույցների ծավալը սահմանելու մասին որոշում` ամրագրելով հիմնական դատալսումներում ապացույցների հետազոտման հերթականությունը և հետազոտման ենթակա ապացույցների ցանկը` առաջարկներից յուրաքանչյուրում նշված հաջորդականությամբ.
4. Հիմնական դատալսումներում ապացույցների հետազոտման հերթականությունը սահմանելիս դատարանը ղեկավարվում է հետևյալ կանոններով․ 1) սկզբից պետք է հետազոտվեն մեղադրանքի կողմի ներկայացրած ապացույցները, ապա՝ պաշտպանության կողմի ապացույցները.
    2) տուժողի և նրա ներկայացուցչի ներկայացրած ապացույցները պետք է հետազոտվեն հանրային մեղադրողի ներկայացրած ապացույցները հետազոտելուց հետո.
    3) գույքային պատասխանողի և նրա ներկայացուցչի ներկայացրած ապացույցները պետք է հետազոտվեն մեղադրյալի և պաշտպանի ներկայացրած ապացույցները հետազոտելուց հետո.
    4) եթե վարույթին մասնակցում են մի քանի տուժողներ, մեղադրյալներ կամ գույքային պատասխանողներ, ապա նրանց ներկայացրած ապացույցների հետազոտման հերթականությունը որոշում է դատարանը` հաշվի առնելով կողմերի կարծիքները.
5. Հետազոտման ենթակա ապացույցների ծավալը կարող է լրացվել սույն օրենսգրքի 334-րդ հոդվածով սահմանված կարգով: