Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 486 Ապրանքի որակի երաշխիքը. 1. Ապրանքը, որը վաճառողը պարտավոր է հանձնել գնորդին, պետք է գնորդին հանձնելու պահին համապատասխանի սույն օրենսգրքի 485 հոդվածի պահանջներին, եթե այդ պահանջներին ապրանքի համապատասխանությունը որոշելու այլ պահ նախատեսված չէ առուվաճառքի պայմանագրով: Ապրանքը պետք է ողջամիտ ժամկետում պիտանի լինի այն նպատակներին, որոնց համար այդ տեսակի ապրանքը սովորաբար օգտագործվում է. 2. Այն դեպքում, երբ առուվաճառքի պայմանագրով նախատեսվում է վաճառողի պարտականությունը` տրամադրելու ապրանքի որակի երաշխիք, վաճառողը պարտավոր է գնորդին հանձնել այնպիսի ապրանք, որը պայմանագրով սահմանված որոշակի ժամանակահատվածում (երաշխիքային ժամկետ) պետք է համապատասխանի սույն օրենսգրքի 485 հոդվածի պահանջներին. 3. Ապրանքի որակի երաշխիքը տարածվում է դրա բոլոր բաղադրամասերի (կոմպլեկտավորող տարրերի) վրա, եթե այլ բան նախատեսված չէ առուվաճառքի պայմանագրով: |