Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 742 Նախագծային փաստաթղթերում փոփոխություններ կատարելը. 1. Պատվիրատուն իրավունք ունի նախագծային փաստաթղթերում փոփոխություններ կատարել` պայմանով, որ դրանցից բխող լրացուցիչ աշխատանքներն իրենց արժեքով չգերազանցեն նախահաշվում նշված շինարարության ընդհանուր արժեքի տասը տոկոսը և չփոխեն շինարարական կապալի պայմանագրում նախատեսված աշխատանքների բնույթը. 2. Նախագծային փաստաթղթում սույն հոդվածի 1-ին կետում նշված ծավալից ավելի փոփոխությունները կատարվում են կողմերի համաձայնությամբ կազմված լրացուցիչ նախահաշվի հիման վրա. 3. Կապալառուն, սույն օրենսգրքի 466 հոդվածին համապատասխան, իրավունք ունի պահանջել վերանայելու նախահաշիվը, եթե իրենից անկախ պատճառներով աշխատանքի արժեքն ավելի քան տասը տոկոսով գերազանցել է նախահաշվով նախատեսվածից. 4. Կապալառուն իրավունք ունի պահանջել հատուցելու նախագծային փաստաթղթերի թերությունները պարզելու և դրանք վերանայելու հետ կապված ողջամիտ ծախսերը: |