FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  980

Համալիր թույլտվության պայմանագրի ուժի պահպանվելը կողմերի փոփոխվելու դեպքում.
1. Օգտագործողին տրամադրված բացառիկ իրավունքների համալիրի մեջ մտնող որևէ բացառիկ իրավունքի փոխանցումն այլ անձի հիմք չէ համալիր թույլտվության պայմանագիրը փոփոխելու կամ լուծելու համար: Նոր իրավատերը դառնում է այդ պայմանագրի կողմ` փոխանցված բացառիկ իրավունքին վերաբերող իրավունքների և պարտականությունների մասով.
2. Իրավատիրոջ մահվան դեպքում համալիր թույլտվության պայմանագրով նրա իրավունքները և պարտականությունները փոխանցվում են ժառանգին, պայմանով, որ նա գրանցված է կամ ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում գրանցվում է որպես անհատ ձեռնարկատեր: Հակառակ դեպքում` պայմանագիրը դադարում է: Նոտարի նշանակած կառավարիչն իրականացնում է մահացած իրավատիրոջ իրավունքները և կատարում է նրա պարտականությունները մինչև ժառանգի կողմից այդ իրավունքները և պարտականություններն ընդունելը կամ մինչև ժառանգի` որպես անհատ ձեռնարկատեր գրանցվելը: