Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՄԱՍԻՆ article 18 Ուսուցման գործընթացի հիմնական հասկացությունները. 1. Ակադեմիայում ուսումնական գործընթացում կիրառվող հիմնական հասկացություններն են` 1) մասնագիտական պատրաստում` դատավորների թեկնածուների հավակնորդների, հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոնների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձանց, քննիչների և դատախազների թեկնածությունների ցուցակներում ընդգրկված անձանց, Վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար դատավորների առաջխաղացման ցուցակում ընդգրկված` «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 123-րդ հոդվածի 6-րդ մասի 3-րդ կետով նախատեսված անձանց ուսուցում` ուղղված վերջիններիս մեջ դատավորի, քննիչի կամ դատախազի պաշտոնում գործելու համար անհրաժեշտ կարողությունների, հմտությունների ձևավորմանը, մասնագիտական գիտելիքների ծավալի ընդլայնմանը: «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 109-րդ հոդվածի 11-րդ մասով և 124-րդ հոդվածի 13-րդ մասով սահմանված գործնական հմտությունների զարգացման մասով ուսուցումն ընդգրկում է ունկնդիրների փորձաշրջանը, իսկ Խորհրդի սահմանած դեպքերում` նաև առանձին առարկայական կուրսեր. 2) վերապատրաստում` սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում նշված անձանց մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների հետևողական կատարելագործման համար կոնկրետ ոլորտների ուսումնասիրության միջոցով կազմակերպվող պարտադիր ուսումնական գործընթաց. 3) լրացուցիչ վերապատրաստում` վերապատրաստման ուսուցման ծրագրերից դուրս առանձին ոլորտում անհրաժեշտ մասնագիտական, որակավորումը լրացնող ուսումնական գործընթաց. 4) հատուկ ուսուցում՝ հատուկ միջոցների և հրազենի գործադրման ունակություններն ուսուցանելու նպատակով դատավորների՝ իրենց համաձայնությամբ, քննիչների, դատախազների և դատական կարգադրիչների ուսուցում. 5) ուսուցման ծրագիր` որոշակի մակարդակ և մասնագիտական ուղղվածություն ունեցող կրթության բովանդակություն, անհրաժեշտ գիտելիքների և հմտությունների ծավալ. 6) ուսումնական պլան` ուսումնասիրվող առարկայական կուրսերի (դրանց բաժինների, թեմաների) անվանացանկը և ունկնդիրների ուսուցման տեսակները (դասախոսություն, սեմինար պարապմունք, գործնական աշխատանք, ինքնուրույն աշխատանք և այլն). |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՄԱՍԻՆ article 18 7) դասավանդման սեղմագիր` ուսումնասիրվող առարկայական կուրսի կամ թեմայի կամ այլ նյութի վերաբերյալ իրականացվող դասընթացի բովանդակության գրավոր նկարագրություն. 8) ուսումնառության ժամկետ` տվյալ առարկայական կուրսի կրթական չափորոշիչով սահմանված ուսումնառության նվազագույն տևողություն. 9) կրթական չափորոշիչ` նորմատիվ, որը սահմանում է ընդհանուր պահանջներ ուսուցման ծրագրի վերաբերյալ, պահանջներ ուսուցման ծրագրերի բովանդակության պարտադիր նվազագույնի, նրանց ներկայացվող որակական պահանջների, ունկնդիրների ուսումնական ծանրաբեռնվածության առավելագույն ծավալի, ուսուցման կազմակերպման ժամկետների վերաբերյալ. 10) հեռավար ուսուցում` համակարգված ուսուցման ձև, երբ անմիջական և ոչ անմիջական ուսուցման գործընթացն ունկնդրի և դասախոսի միջև իրականացվում է հիմնականում տեղեկատվական տեխնոլոգիաների կամ հեռահաղորդակցության միջոցներով: |