Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 3
ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ article 143 Նախապատվության քվեակարգը. 1. Նախապատվության քվեակարգով քվեարկության ժամանակ քվեաթերթիկի ձախ կողմում նշվում են բոլոր թեկնածուների ազգանունը, անունը, հայրանունը, իսկ աջ կողմում յուրաքանչյուր թեկնածուի համար նախատեսվում են դատարկ քառանկյուններ՝ քվեարկողի կողմից նշում կատարելու համար: Թեկնածուների անունների հերթականությունը որոշվում է վիճակահանությամբ: Քվեաթերթիկը կարող է փոխարինվել նախապատվություն արտահայտող տվյալների էլեկտրոնային ֆայլով. 2. Քվեաթերթիկում այն թեկնածուի անվան դիմացի քառանկյան մեջ, որին ընտրողը տալիս է իր առաջին նախապատվությունը, նշում է «1» թիվը: Համապատասխանաբար մյուս թեկնածուների անվան դիմաց, ըստ նրանց տրվող նախապատվության հերթականության, նշվում են հաջորդական ամբողջ թվեր` 2-ից սկսած: Այն թեկնածուների դիմաց, որոնց ընտրողը նախապատվություն չի տալիս, որևէ թիվ չի նշում, սակայն ամեն դեպքում առնվազն թափուր տեղերի թվով թեկնածուների համար պետք է արտահայտված լինի նախապատվությունը: Քվեաթերթիկը արդյունքների ամփոփման որոշակի փուլում համարվում է տրված այն շարունակող թեկնածուի օգտին, որն ունի այդ քվեաթերթիկում նախապատվության ամենաբարձր աստիճանը. 3. Սույն հոդվածում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները. 1) շարունակող թեկնածու` թեկնածու, որը քվեարկության արդյունքների ամփոփման որոշակի փուլում չի հեռացվել հաշվարկից կամ չի հայտարարվել ընտրված. 2) քվեաթերթիկի արժեք` քվեարկության արդյունքների ամփոփման որոշակի փուլում այդ քվեաթերթիկին սույն հոդվածով սահմանված կարգով տրվող թվային արժեքը. 3) քվեաթերթիկների ընդհանուր արժեք` քվեարկության արդյունքների ամփոփման որոշակի փուլում հաշվարկից չհեռացրած բոլոր քվեաթերթիկների արժեքների հանրագումարը. 4) թեկնածուի ձայների արժեք` հաշվարկից չհեռացրած այն քվեաթերթիկների արժեքների հանրագումարը, որոնք տրված են այդ թեկնածուի օգտին. 5) անցողիկ քվոտա` քվեարկության արդյունքների ամփոփման որոշակի փուլում ընտրված համարվելու համար անհրաժեշտ ձայների նվազագույն թիվը. 6) թեկնածուի ձայների ավելցուկի արժեք` քվեարկության արդյունքների ամփոփման որոշակի փուլի արդյունքով ընտրված համարվող թեկնածուի ձայների արժեքի և անցողիկ քվոտայի տարբերությունը. |
ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ article 143 7) տարբեր սեռերի հավասարության չափանիշ` ընտրված թեկնածուների միջև տարբեր սեռերի հավասարություն ապահովող որևէ քանակական չափանիշ (օրինակ` ընտրված թեկնածուների կազմում յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը չպետք է գերազանցի 6-ը). 4. Քվեարկության արդյունքներն ամփոփվում են էլեկտրոնային եղանակով: Քվեարկության արդյունքներն ամփոփելու համար հերթականությամբ կատարվում են ստորև նշված քայլերը, մինչև քվեարկության արդյունքների ամփոփումն ավարտվի: Բոլոր թվաբանական գործողությունները կատարվում են ստորակետից հետո երկու նիշ ճշգրտությամբ: Քայլ 1. Անվավեր քվեաթերթիկները հեռացվում են հաշվարկից: Քվեաթերթիկը համարվում է անվավեր, եթե դրանում բացակայում է առնվազն թափուր տեղերի թվով թեկնածուներին տրված նախապատվություն, կամ մեկից ավելի թեկնածու ստացել է նախապատվության նույն աստիճանը: Բոլոր վավեր քվեաթերթիկները համարվում են հաշվարկից չհեռացրած, իսկ այդ քվեաթերթիկների արժեքը համարվում է 1: Քայլ 2. Հաշվարկից չհեռացված թեկնածուների օգտին տրված քվեաթերթիկները տեսակավորվում են ըստ թեկնածուների: Բոլոր թեկնածուները համարվում են շարունակող թեկնածուներ: Քայլ 3. Եթե որևէ սեռի ներկայացուցչի ընտրությունը կխախտի տարբեր սեռերի հավասարության չափանիշը, ապա` ա. այդ սեռի բոլոր թեկնածուները հաշվարկից հեռացվում են, բ. նրանց քվեաթերթիկները բաշխվում են հետևյալ կարգով` քվեաթերթիկը նույն արժեքով ավելացվում է այն շարունակող թեկնածուի քվեաթերթիկներին, որի օգտին է այն տրված: Քայլ 4. Եթե ընտրված բոլոր թեկնածուների թիվը հավասարվում է թափուր տեղերի թվին, ապա քվեարկության արդյունքների ամփոփումն ավարտվում է: Եթե ընտրված բոլոր թեկնածուների թիվը փոքր է թափուր տեղերի թվից, սակայն տարբեր սեռերի հավասարության չափանիշի պահպանումը միանշանակ կանխորոշում է, թե ովքեր պետք է զբաղեցնեն թափուր տեղերը, ապա համապատասխան թեկնածուները ևս հայտարարվում են ընտրված, և քվեարկության արդյունքների ամփոփումն ավարտվում է: Քայլ 5. Յուրաքանչյուր շարունակող թեկնածուի համար հաշվարկվում է թեկնածուի ձայների արժեքը: Դրա հիման վրա հաշվարկվում է քվեաթերթիկների ընդհանուր արժեքը, որը բոլոր շարունակող թեկնածուների ձայների հանրագումարն է: |
ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ article 143 Հաշվարկվում է անցողիկ քվոտան հետևյալ բանաձևով. Անցողիկ քվոտա = Քվեաթերթիկների ընդհանուր արժեք/(թափուր տեղերի թիվ + 1) + 0.01 Քայլ 6. Եթե չկա ոչ մի շարունակող թեկնածու, որի ձայների ընդհանուր արժեքը մեծ է կամ հավասար անցողիկ քվոտային, ապա քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացը շարունակվում է 10 քայլից: Քայլ 7. Այն շարունակող թեկնածուն, որի ձայների ընդհանուր արժեքն ամենամեծն է, համարվում է ընտրված: Քայլ 8. Ընտրված թեկնածուի համար հաշվարկվում է թեկնածուի ավելցուկ ձայների արժեքը, որը հավասար է թեկնածուի ձայների արժեքի և անցողիկ քվոտայի տարբերությանը: Այդ թեկնածուի օգտին տրված յուրաքանչյուր քվեաթերթիկին տրվում է ձայնի նոր արժեք: Այն հաշվարկելու համար քվեաթերթիկի ձայնի արժեքը բազմապատկվում է թեկնածուի ավելցուկ ձայների արժեքով և բաժանվում թեկնածուի ձայների արժեքի վրա: Քայլ 9. Ընտրված թեկնածուի բոլոր քվեաթերթիկները վերաբաշխվում են հետևյալ կարգով. քվեաթերթիկն ավելացվում է այն թեկնածուի քվեաթերթիկներին, որի օգտին է այն տրված: Եթե այդպիսի շարունակող թեկնածու չկա, ապա այդ քվեաթերթիկը հեռացվում է հաշվարկից և այլևս չի օգտագործվում ամփոփման հաջորդ քայլերի ժամանակ: Քվեարկության արդյունքների ամփոփումը շարունակվում է 3-րդ քայլից: Քայլ 10. Ձայների ամենափոքր արժեք ունեցող շարունակող թեկնածուն հեռացվում է հաշվարկից, եթե դա չի խախտի տարբեր սեռերի հավասարության չափանիշը: Եթե դա խախտում է տարբեր սեռերի հավասարության չափանիշը, ապա հաշվարկից հեռացվում է նվազագույն ձայներ ստացած այն թեկնածուն, որի հեռացումը չի խախտի տարբեր սեռերի հավասարության չափանիշը: Եթե ձայների հավասարության պատճառով հնարավոր չէ որոշել նվազագույն ձայներ ստացած թեկնածուին, ապա հեռացվող թեկնածուն որոշվում է վիճակահանությամբ: Հաշվարկից հեռացված թեկնածուի քվեաթերթիկները բաշխվում են հետևյալ կարգով. քվեաթերթիկը նույն արժեքով ավելացվում է այն շարունակող թեկնածուի քվեաթերթիկներին, որի օգտին է այն տրված: Քվեարկության արդյունքների ամփոփումը շարունակվում է 3-րդ քայլից: |