FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 3

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  21

Քաղաքացիական ծառայողի նկատմամբ կիրառվող կարգապահական պատասխանատվության միջոցները և առանձնահատկությունները, կարգապահական տույժ կիրառելու որոշումը, պաշտոնից ազատելու կամ ծառայության դադարեցման մասին որոշումը բողոքարկելը.
1. Ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով չկատարելու և (կամ) ոչ պատշաճ կատարելու և (կամ) ծառայողական լիազորությունները վերազանցելու և (կամ) աշխատանքային կարգապահական ներքին կանոնները խախտելու և (կամ) ծառայողական քննություն անցկացնելու կարգը խախտելու և (կամ) քաղաքացիական ծառայողի վարքագծի կանոնները խախտելու, բացառությամբ նվերներ ընդունելու սահմանափակումների,
    (կամ) հանրային ծառայողի նկատմամբ կիրառվող այլ սահմանափակումները չպահպանելու և (կամ) շահերի բախման կանոնները խախտելու դեպքերում քաղաքացիական ծառայողի նկատմամբ սահմանված կարգով կիրառվում են սույն օրենքով սահմանված կարգապահական տույժերը.
2. Կարգապահական տույժերը դասակարգվում են երկու տեսակի՝ թեթև և խիստ.
    1) թեթև կարգապահական տույժերն են՝
    ա. նախազգուշացում,
    բ. նկատողություն.
    2) խիստ կարգապահական տույժերն են՝
    ա. խիստ նկատողություն,
    բ. հիմնական աշխատավարձի իջեցում մինչև 20 տոկոսով, բայց ոչ ավելի, քան բազային աշխատավարձի չափը,
    գ. ծառայության դադարեցում.
3. Կարգապահական տույժ կիրառվում է ծառայողական քննություն անցկացնելուց հետո.
4. Կարգապահական տույժ նշանակվում է, եթե երեք ամսից ավելի չի անցել խախտման հայտնաբերման օրվանից՝ չհաշված քաղաքացիական ծառայողի ժամանակավոր անաշխատունակության պատճառով բացակայության, գործուղման, վերապատրաստման կամ արձակուրդի մեջ գտնվելու ժամանակահատվածները.
5. Կարգապահական տույժ նշանակվել չի կարող, եթե վեց ամսից ավելի է անցել խախտում կատարելու օրվանից: Եթե խախտումը հայտնաբերվում է ֆինանսատնտեսական գործունեության, գումարային կամ այլ արժեքների ստուգման (այդ թվում` գույքագրման) ընթացքում, ապա կարգապահական տույժը կարող է կիրառվել, եթե խախտումը կատարելու օրվանից անցել է ոչ ավելի, քան երեք տարի.
6. Կարգապահական տույժ նշանակելիս հաշվի են առնվում խախտման բնույթը, բովանդակությունը, այն հանգամանքները, որի պարագայում կատարվել է խախտումը, խախտման հետևանքները, նախկինում քաղաքացիական ծառայողի նկատմամբ կարգապահական տույժեր կիրառված լինելու և (կամ) խախտումներ կատարած լինելու հանգամանքները:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  21

7. Կարգապահական տույժի մասին քաղաքացիական ծառայողին հաղորդվում է ոչ ուշ, քան կարգապահական տույժ նշանակելուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում.
8. Յուրաքանչյուր խախտման համար կարող է նշանակվել մեկ կարգապահական տույժ: Սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի «բ» ենթակետով նախատեսված կարգապահական տույժը կրկին չի կարող կիրառվել, եթե կարգապահական տույժը հանված չէ, կամ չի լրացել սույն հոդվածի 9-րդ մասով սահմանված ժամկետը.
9. Եթե քաղաքացիական ծառայողը թեթև կարգապահական տույժ նշանակելու օրվանից հետո` վեց ամսվա ընթացքում, նոր կարգապահական տույժի չի ենթարկվել, իսկ խիստ կարգապահական տույժ նշանակելու օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, նոր կարգապահական տույժի չի ենթարկվել, ապա նա համարվում է կարգապահական տույժի չենթարկված.
10. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված կարգապահական տույժերը քաղաքացիական ծառայողի նկատմամբ կիրառում է նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը.
11. Քաղաքացիական ծառայողն իր նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու, պաշտոնից ազատելու կամ ծառայությունը դադարեցնելու մասին որոշումը կարող է բողոքարկել պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի անմիջական ղեկավարին կարգապահական տույժ կիրառելու մասին, պաշտոնից ազատելու կամ ծառայությունը դադարեցնելու մասին որոշմանը ծանուցվելու օրվանից հաշված` երեք աշխատանքային օրվա ընթացքում: 13. Սույն հոդվածի 11-րդ մասով սահմանված բողոքարկման կարգը չի տարածվում քաղաքացիական ծառայողի վարքագծի կանոնները խախտելու, հանրային ծառայողի նկատմամբ կիրառվող այլ սահմանափակումները չպահպանելու, շահերի բախման կանոնները խախտելու դեպքերում կիրառված կարգապահական տույժերի վրա: Նշված դեպքերում կիրառված կարգապահական տույժերը բողոքարկվում են դատական կարգով.
14. Քննարկելով բերված բողոքը` իրավասու պաշտոնատար անձն իրավասու է՝
    1) բավարարելու բողոքն ամբողջությամբ կամ մասնակիորեն` փոփոխել կարգապահական տույժի տեսակը կամ ճանաչել կարգապահական տույժ կիրառելու մասին կամ պաշտոնից ազատելու կամ ծառայությունը դադարեցնելու մասին որոշումն անվավեր.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  21

2) մերժել բողոքը՝ կարգապահական տույժ կիրառելու մասին կամ պաշտոնից ազատելու կամ ծառայությունը դադարեցնելու մասին որոշումը թողնելով անփոփոխ.
15. Քաղաքացիական ծառայության պաշտոնից ազատելու կամ ծառայությունը դադարեցնելու մասին որոշումն անվավեր ճանաչվելու դեպքում քաղաքացիական ծառայողը վերականգնվում է իր պաշտոնում վարչական կամ դատական ակտն ուժի մեջ մտնելուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, և հարկադիր պարապուրդի դիմաց ստանում է հատուցում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և չափով.
16. Քաղաքացիական ծառայողն իր նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու, այդ թվում` քաղաքացիական ծառայության պաշտոնից ազատելու կամ ծառայությունը դադարեցնելու մասին որոշումը կարող է բողոքարկել դատական կարգով.
17. Քաղաքացիական ծառայողների նկատմամբ սույն օրենքով սահմանված կարգով կարող է կիրառվել նյութական պատասխանատվություն՝ օրենքով սահմանված չափով: