Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ article 67 Հաճախորդների միջոցների հաշվառումը և պաշտպանությունը. 1. Ներդրումային ծառայություններ մատուցող անձը պարտավոր է վարել առանձնացված հաշվառում յուրաքանչյուր հաճախորդի, ինչպես նաև իր և իր հաճախորդների միջոցների համար. 2. Ներդրումային ծառայություններ մատուցող անձը պարտավոր է միջոցներ ձեռնարկել հաճախորդին պատկանող միջոցների և իրավունքների պաշտպանությունն ապահովելու համար, ինչպես նաև ապահովել հաճախորդների միջոցների հաշվառումը և ներդրումն իր և հաճախորդի միջև կնքված պայմանագրի պայմանների համաձայն. 3. Ներդրումային ծառայություններ մատուցող անձը չի կարող իր հաճախորդի միջոցներն օգտագործել ի շահ իրեն, եթե այլ բան սահմանված չէ ներդրումային ծառայություններ մատուցող անձի և հաճախորդի միջև կնքված գրավոր պայմանագրով. 4. Ներդրումային ծառայություններ մատուցող անձն իրավունք ունի գրավադրելու հաճախորդի միջոցներն իր անունից միայն վերջինիս հետ կնքված գրավոր համաձայնության հիման վրա. 5. Ներդրումային ծառայություններ մատուցող անձը, որը հաճախորդի միջոցները հաշվառում է անվանատիրոջ հաշվում կամ ներդրումային ծառայություններ մատուցող անձի անունով բացված արժեթղթերի կամ բանկային հաշվում, պարտավոր է վարել առանձին հաշիվներ յուրաքանչյուր հաճախորդի համար. 6. Ներդրումային ծառայություններ մատուցող անձի կողմից կառավարվող կամ նրա անունով հաշվառվող հաճախորդի արժեթղթերն ու դրամական միջոցները, ինչպես նաև դրանց օգտագործման հետևանքով ստացված շահույթը չի կարող բռնագանձվել ներդրումային ծառայություններ մատուցող անձի պարտքերի դիմաց: Ներդրումային ծառայություններ մատուցող անձի սնանկացման կամ անվճարունակության դեպքում նրա կառավարմանը հանձնված արժեթղթերը, դրամական միջոցները և դրանց կառավարման հետևանքով առաջացած շահույթն առանձնացվում են նրա գույքից և վերադարձվում են հաճախորդին՝ նրա առաջին իսկ պահանջով. 7. Կենտրոնական բանկը կարող է իր նորմատիվ իրավական ակտերով սահմանել անհրաժեշտ պարտադիր կանոններ՝ հաճախորդի` սույն հոդվածով նախատեսված իրավունքների պաշտպանությունն ապահովելու համար: |