Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԽԱՂԱՂ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՆՎՏԱՆԳ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ article 22 Միջուկային և ռադիոակտիվ նյութեր փոխադրելը, ներմուծելը և արտահանելը. 1. Միջուկային և ռադիոակտիվ նյութերի փոխադրումն իրականացվում է անվտանգության նորմերի և կանոնների, ինչպես նաև փոխադրման հատուկ կանոնների համաձայն, որոնք հաստատում է Կառավարությունը` կարգավորող մարմնի ներկայացմամբ. 2. Արգելվում է Հայաստանի Հանրապետություն այլ պետություններից ռադիոակտիվ թափոններ ներմուծելը, բացառությամբ` Հայաստանի Հանրապետության համար այլ պետության կողմից որոշակի ծառայության իրականացման արդյունքում առաջացած թափոնների, եթե դրանց ներմուծումը նախատեսված չէ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով, և ռադիոակտիվ թափոնների քանակն ու ընդհանուր ակտիվությունը պետք է համապատասխանի տվյալ տեխնոլոգիական գործընթացով նախատեսված չափին. 3. Ռադիոակտիվ թափոնների փոխադրելը, ներմուծելը և արտահանելը կարգավորվում է սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով: |