Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ article 8 Միասնական էլեկտրոնային գրանցամատյանի տվյալների արդիականացման և փոխօգնության սկզբունքը. 1. Եթե Հայաստանի Հանրապետության կողմից վարվող տվյալների այլ բազաներում պահվող տվյալները ենթակա են գրանցման նաև միասնական էլեկտրոնային գրանցամատյանում, ապա այլ տվյալների բազաներում գրանցված տեղեկատվության փոփոխման դեպքում համապատասխան տեղեկատվությունը ինքնաշխատ կերպով արդիականանում է նաև միասնական էլեկտրոնային գրանցամատյանում՝ առանց անձի հավելյալ դիմումի կամ պահանջի. 2. Համապատասխան տվյալների բազաների ցանկը և ինքնաշխատ կերպով արդիականացման ենթակա տվյալների ցանկը սահմանում է Կառավարությունը՝ ելնելով այդպիսի արդիականացման տեխնիկական հնարավորությունից. 3. Քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման մարմինը կարող է դիմել այլ պետական, տեղական ինքակառավարման մարմինների, օտարերկրյա պետությունների իրավասու մարմինների` որոշակի տեղեկություններ ստանալու նպատակով: Այս դեպքում քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման մարմնի կողմից տվյալ գործառույթի իրականացման համար սույն օրենքով սահմանված ժամկետը կասեցվում է: |