FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՐԴԿԱՆՑ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՆՈՒՅՆԱՑՄԱՆ ԵՎ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  24

Հատուկ կատեգորիայի հավանական զոհերի և զոհերի աջակցության և դրա դադարեցման առանձնահատկությունները.
1. Հատուկ կատեգորիայի հավանական զոհերը և զոհերը սույն օրենքի 21-րդ և 22-րդ հոդվածներով սահմանված կարգով ապահովվում են համապատասխան աջակցությամբ, ինչպես նաև նրա հատուկ վիճակից բխող յուրահատկությունների հետ կապված լրացուցիչ աջակցությամբ.
2. Իրավասու մարմինները ձեռնարկում են հնարավոր բոլոր միջոցները՝ հայտնաբերելու հատուկ կատեգորիայի հավանական զոհերի և զոհերի օրինական ներկայացուցիչներին: Դրա անհնարինության, ինչպես նաև այն դեպքերում, երբ հատուկ կատեգորիայի հավանական զոհերի և զոհերի ներգրավվածությունը չի բխում հատուկ կատեգորիայի հավանական զոհերի և զոհերի շահերից, հատուկ կատեգորիայի հավանական զոհերը և զոհերը նախանույնացման մեկնարկից մինչև աջակցության դադարեցումը օրենքով սահմանված կարգով ապահովվում է օրինական այլ ներկայացուցչով.
3. Աջակցություն ստանալու նպատակով հատուկ կատեգորիայի հավանական զոհերի և զոհերի ուղղորդումն իրականացվում է օրինական ներկայացուցչի գրավոր համաձայնությամբ.
4. Հատուկ կատեգորիայի երեխա զոհերի աջակցության հասանելիությունը ապահովվում է մինչև նրանց չափահասության տարիքի հասնելը: Չափահասության տարիքին հասնելուն պես անձը այլևս չի համարվում հատուկ կատեգորիայի զոհ՝ երեխա հանդիսանալու հիմքով, և նրա նկատմամբ աջակցության գործընթացն իրականացվում է զոհերի համար նախատեսված ընդհանուր հիմունքներով.
4.1. Հատուկ կատեգորիայի երեխա զոհին սույն օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով սահմանված միանվագ դրամական փոխհատուցում տրամադրելու մասին որոշումը նույնացման հանձնաժողովը կայացնում է երեխայի օրինական ներկայացուցչի ներկայությամբ.
4.2. Միանվագ դրամական փոխհատուցումը տրամադրվում է օրինական ներկայացուցչին՝ նպատակային՝ հատուկ կատեգորիայի զոհի առաջնային կարիքները հոգալու համար.
5. Անօգնական վիճակում գտնվող հատուկ կատեգորիայի զոհերի աջակցության դադարեցումն իրականացվում է սույն օրենքի 23-րդ հոդվածով սահմանված ընդհանուր կարգով: